«Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը»

ՙՙՁԳՁԳՎԱԾ ՙՏՈՒՐԱՆԴՈՏԸ՚` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Արխիվ 12-16

ՁԳՁԳՎԱԾ ՙՏՈՒՐԱՆԴՈՏԸ՚` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ



Հիշեցնենք, որ այն պետք է ներկայացվեր դեռ անցյալ ամսվա ընթացքում: Սակայն համերգը ձգձգվել էր: Պատճառներից մեկը Կալաֆի (ՙՏուրանդոտ՚ օպերայի գլխավոր հերոսն է-Վ.Մ.) բացակայությունն է եղել: Բանն այն է, որ ֆիլհարմոնիկը նախնական պայմանավորվածություն է ունեցել հայազգի երգիչ Արայիկ Ավանյանի հետ, ով պետք է ներկայանար գլխավոր դերում: Նշենք, որ Ավանյանը բնակվում է Ֆրանսիայում: Ինչ-ինչ պատճառներով համագործակցությունն Ավանյանի հետ չի իրականացվել: Իսկ Կալաֆի դերում հանդես կգա Հարավային Կորեայից հրավիրված Էնրիկո Լին:
ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԻ ձեւակերպմամբ,  հայ իրականության մեջ Պուչինիի ՙՏուրանդոտ՚-ը երբեւէ չի ներկայացվել:
ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց, թե որն է դրա պատճառը. ՙՉափազանց ծանր գործ է թե° երգիչների, թե° նվագախմբի, թե° դիրիժորի համար: Այդ ամենն իրար գլխի բերելը բավականաչափ ծանր բան է՚:
Թոփչյանը նաեւ հավելեց, որ օպերային ստեղծագործությունների համերգային կատարումներ իրականացնելը ՀՊՖՆ-ի համերգաշրջանի կարեւոր ավանդույթներից է: Ծրագրերում կա ՙՏուրանդոտը՚ ներկայացնել բացօթյա տարբերակով: Սակայն դա առայժմ ընդամենը ցանկություն է, քանի որ այն իրենից լուրջ ֆինանսական ծախսեր է պահանջում: Թեպետ, Թոփչյանի փոխանցմամբ, կան հետաքրքիր գաղափարներ` կապված սցենարի հետ:  
Ի դեպ, ՙՏուրանդոտ՚-ում Թիմուրի դերում հանդես կգա հանրությանն ավելի շատ տեղական արտադրության սերիալներից հայտնի հերոսներից մեկը` Ռիչարդ Մադլենյանը, ով տեւական դադարից հետո, կարելի է ասել, վերադառնում է դեպի դասական երգարվեստ: Նշենք, որ վերջինս ունի մասնագիտական կրթություն. ավարտել է Երեւանի կոնսերվատորիան, պրոֆեսոր Ս.Կոլոսարյանի դասարանը, կատարելագործվել է Պեզարո քաղաքի վոկալ ակադեմիայում:
ՙԹե ինչու համար եմ հայտնվել շոու-բիզնեսում, բազմիցս ասել եմ: Կրկնեմ` մեր երկրում գոյատեւելու համար, ցավոք սրտի, պետք է մի քանի տեղ աշխատել: Իսկ ՙտելե՚-ի մասին պետք է ասեմ, որ, եթե նկատել եք, մենք վերջերս ենք ավարտել սերիալի նկարահանումները: Սա, կարելի է ասել, վերադարձի առաջին քայլն է դեպի դասական երգարվեստ: Մինչ այդ, ես ինչ-որ ծրագրեր պատրաստել եմ: Պետք է ասեմ նաեւ, որ մեր երկրում մենք չունենք դասական արվեստի, երգի հետ շփվելու լայն ընտրություն: Ունենք օպերային թատրոն, որտեղ, չգիտես ինչու, մի քանի անգամ փորձեր արվել են, որպեսզի ես երգեմ, բայց ամենատարբեր պատճառներով չեմ հայտնվել: Եվ շատ շնորհակալ եմ պարոն Թոփչյանին, որ ինձ նկատեց եւ տվեց բեմ դուրս գալու հնարավորություն՚: Մադլենյանը, պատասխանելով ՙԻրավունքի՚  հարցին, թե ում մեղքով չի հայտնվել մեծ բեմում, նշեց, որ մասնակցել է ՙԱիդա՚ օպերայի փորձերին, սակայն իրեն հնարավորություն չի տրվել երգելու: Ըստ Մադլենյանի, իրեն ներկայացրած պատճառներից մեկը եղել է այն, թե մեկ հոգու համար չեն կարող նվագախումբ բեմ բարձրացնել եւ երգչին ընդգրկել ներկայացման մեջ: Այդուհանդերձ, Մադլենյանը որեւէ մեկից նեղացած չէ:
Հավելենք, որ համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը  (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան), ՙՍպեղանի՚ մանկական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար` Մարինե Ավթանդիլյան): Թերեւս, ամենադժբախտ հերոսուհու` արքայադուստր Տուրանդոտի դերում հանդես կգա Սիրանույշ Գասպարյանը:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ