«Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը»

ՙՙՅՈՒՐՄԱԼԱ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Արխիվ 12-16

ՅՈՒՐՄԱԼԱ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Մոտ երկու շաբաթից Յուրմալա կմեկնի այս տարի ՙՆովայա վոլնա՚ մրցույթում Հայաստանը ներկայացնող երգիչ ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ: Ի դեպ, ամիսներ առաջ կիսաեզրափակիչ փուլը Մոսկվայում չհաղթահարեցին Սուրեն Առուստամյանի հետ Մոսկվա մեկնած հայաստանյան փուլի արդյունքում ընտրված Հռիփսիմե Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Լուսինե Աղաբեկյանը եւ 2008-ին մանկական ՙԵվրատեսիլ՚ մրցույթին մասնակցած Մերի Մնջոյանը:
Չնայած այն բանին, որ դեռ որոշված չէ, թե ինչ երգերով է Սուրենը հանդես գալու մրցույթում, այնուամենայնիվ, ՙԻրավունքի՚ հետ զրույցում երգիչը խոստովանեց, որ լավ ու մարտական տրամադրվածությամբ է մեկնելու. ՙԴեռ վերջնականապես որոշված չէ, թե ինչ երգացանկով եմ հանդես գալու: Այդ հարցը դեռեւս քննարկվում է, մենք ձայնագրում ենք երգերը, ուղարկում, իրենք լսում են եւ համաձայնություն են տալիս, կամ էլ` ոչ: Կմեկնենք հուլիսի 14-ին, իսկ արդեն հուլիսի 20-ից հետո էլ կկայանա մրցույթը: Պիտի ասեմ, որ տրամադրվածությունս դրական է, հուսով եմ, որ առանց խոչընդոտների ամեն ինչ լավ կընթանա՚: Երբ հետաքրքրվեցինք` Սուրենը Սոնայի±, թե± Էրիկի նման հաղթանակ է սպասում, երգիչը պատասխանեց. ՙԱմենակարեւորը լավ ելույթն է, որպեսզի լավ հանդես գամ, եւ այն դուր գա հանդիսատեսին ու հատկապես` ինձ՚:
ՙԻրավունքն՚ արդեն տեղեկացրել էր, որ Արտեկում կայանալիք ՙՆոր ալիք՚ երգի մանկական մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնեն երկու մասնակից` 12-ամյա ՍՈՆԱ ԳՅՈՒԼԽԱՍՅԱՆՆ ու 11-ամյա ԱՐԻՆԱ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ:
Փոքրիկների ուսուցիչ, պրոդյուսեր ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՙԻրավունքի՚ հետ զրույցում հավաստիացրեց, որ անմիջապես  ընտրությունից հետո լրջորեն զբաղվել են ծրագրով. ՙՈւնենք երկու կատարում, որոնցից մեկը միջազգային հիթն է, մյուսը` երկրի հիթը: Այսինքն` հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններից մեկական կատարումներ պիտի լինեն: Այս տարի, ի տարբերություն բոլոր տարիների, ինչպես ասացին  մրցույթի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինը եւ մրցույթի կազմակերպիչ Իգոր Կրուտոյը, այսքան տարիների ընթացքում այսպիսի նախադեպ չի եղել, որ մեկ երկիրը ներկայացնի միանգամից երկու մասնակից: Բայց, քանի որ նրանք երկուսն էլ լավագույնն էին, ընտրեցինք երկուսին: Նրանք մեր դպրոցի սաներ են:
Այժմ արդեն յուրաքանչյուրի համար հինգական երգ ենք ուղարկել, որից հետո պետք է ընտրվեն այն երգերը, որոնցով պիտի երեխաները հանդես գան: Մինչեւ այսօր դեռ չի ընտրվել եւ ոչ մի կատարում: Նրանք ասում են` այնքան լավ են կատարում երեխաները, որ նույնիսկ մտածում են` սպասել մինչեւ կմեկնենք Արտեկ, եւ հենց տեղում ընտրություն կկատարեն: Մեկնելու ենք օգոստոսի 5-ից, որովհետեւ այնտեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Փուլերը կլինեն օգոստոսի 15, 16, 17-ին, որից հետո, հուսով եմ, հաղթանակով կվերադառնանք՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ