«Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը»

ՆԻԿՈԼԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ

Արխիվ 12-16

ՆԻԿՈԼԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իրեն ԱԺ առաջին նստաշրջանի Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու որոշումը համարում է ապօրինի ու անընդունելի եւ հայտարարում, որ չի ստանձնի պաշտոնը: Ի պատասխան Ն.Փաշինյանի, ԱԺ նույն հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հավաստիացրել է. ՙՆիկոլ Փաշինյանն ուզենա, թե չուզենա, ինքն է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալը՚:
ԱԺ առաջին նստաշրջանի Էթիկայի հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հարցի շուրջ նաեւ զրույց ունեցավ ՙԻրավունք՚-ի հետ:
- Պարոն Հարությունյան, այս հայտարարությունից հետո արդյոք Դուք ունե±ք մշակված մեխանիզմներ, որպեսզի կարողանաք պարտադրել Նիկոլ Փաշինյանին կատարել փոխնախագահի պարտավորությունները:
- Ոչ, այդտեղ պարտավորեցնող որեւէ մեխանիզմ չի կարող լինել: Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի հիմնական առաքելությունը պետք է լինի նախագահի բացակայության ժամանակ նիստերը վարելը, այլ խնդիր նախագահի տեղակալը չունի: Ենթադրենք նա ստանձնում է ու չի կատարում իր պարտավորությունները, իհարկե, հնարավոր է նման բան եւ չկան որեւէ պարտավորեցնող մեխանիզմներ: Սա քաղաքական եւ օրենքը հարգելու պարտավորություն է: Օրենքը նախատեսում է, որ Նիկոլ Փաշինյանը տեղակալ է, բայց պատգամավոր է, կարող է օրենքին չենթարկվել, թեպետ չեմ կարծում, որ դա ճիշտ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ