«Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը»

ՙԱՆԱՍՈՒՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԱՆԱՍՈՒՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Նարինե Մկրտչյանը 2010թ. խորթ հոր եւ եղբոր հետ աշխատելու համար տեղափոխվել էր Ստամբուլ: 21-ամյա օրիորդը աշխատանքի էր  տեղավորվել մի վարպետի մոտ եւ շուտով ինքն էր վարպետացել արծաթագործության մեջ: Չարաբախտ աղջիկը սիրահարվել էր Օրհան Օքմուշին եւ մտադիր է եղել ամուսնանալ նրա հետ: Օրհանը խաբել էր Նարինեին, քնել նրա հետ եւ գաղտնի նկարահանել մերկ կնոջը:  Այնուհետ Օրհանի եղբայրըª Բարըշը, Նարինեին փորձել էր պարտադրել կենակցել իր հետ` սպառնալով մերկ կադրերը ցույց տալ նրա եղբորը:
Մերժում ստանալուց հետո, սրիկան իրականացրել էր սպառնալիքն ու տեսագրությունը ցույց էր տվել Նարինեի եղբորը` Ժորային: Անասուն եղբայրները չէին բավարարվել կնոջ կյանքը դժոխքի վեածելով եւ Բարըշը Նարինեից գումար էին պահանջելª այս անգամ սպառնալով նրա մերկ կադրերը տեղադրել ինտերնետում…
2012 թվականի մարտին Նարինեն ցիանիդ էր խմել: Ստամբուլի դատախազությունը Օրհան Օքմուշի համար պահանջել է 4-12 տարի ազատազրկում` Նարինեին ինքնասպանության դրդելու մեղադրանքով, Բարըշ Օքմուշին` 2-6 տարվա ազատազրկում` Նարինեին շանտաժի ենթարկելու համար:


ՄԱՀ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻՆ

Հուլիսի 2-ի գիշերը Կուրիլյան Կունաշիր կղզում սպանվել էին Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի դաշտային բաժանմունքի երեք հաշվապահները: Խաղաղ մասնագիտության ներկայացուցիչներին սպանել, որից հետո ինքնասպան էր եղել այն անձը, որը կոչված էր ապահովել ֆինանսական կազմակերպության անվտանգությունը: Ռուսական լրատվամիջոցները ՙիմիջիայլոց՚ շեշտում են, որ հենց այդ կղզի էր ժամանել ՌԴ վարչապետ Անատոլի Մեդվեդեւը:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ