«Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը»

Օմբուդսմեն ունենք` աշխարհը չունի:

Արխիվ 12-16

Օմբուդսմեն ունենք` աշխարհը չունի: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ իր մեկնաբանության մեջ այսպիսի դարձվածք է օգտագործել. ՙՄեզ մոտ վախերի հավասարակշռությունը խախտված է՚: Այ քեզ բան, ուժերի հավասարակշռությունը գիտենք, իշխանության ճյուղերի հավասարակշռությունը գիտենք, բա վախերի հավասարակշռությո±ւնը որն է: Ի±նչ է, պետք է բոլորս իրարից վախեցա±ծ ապրենք... Չէ, երեւի թե մեր օմբուդսմենը զարմանալիորեն հակում ունի դեպի վախ բռնողի մասնագիտությունը:
Մենք արդեն անդրադարձել էինք այն զարմանալի եւ անպատվաբեր քայլին, ինչպիսին էր ՈՒԵՖԱ-ին դիմելը` Ռուբեն Հայրապետյանին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից զրկելու խնդրանքով: Զարմանալի է, որ այդքան մարդ չի հասկացել, որ անկախ նրանից, Հայրապետյանը լավն է, թե վատն է, նրա հարցը թույլատրելի է լուծել բացառապես Հայաստանի ներսում: Էլ ավելի զարմանալի է, որ այդ տխմարագույն ստորագրահավաքը ողջունել է հայտնի դերասան ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆԸ եւ մի բան էլ նշել է, որ եթե ՈՒԵՖԱ-ն չընդառաջի դրան, ապա ինքը ՈՒԵՖԱ-ից կհիասթափվի: Սակայն ՈՒԵՖԱ-ն հաճելիորեն զարմացրեց մեզ եւ դառը հիասթափություն պատճառեց Ադամյանին` պատասխանելով, որ հարգանքով է վերաբերվում ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների անկախությանը եւ պատշաճ չի համարում որեւէ միջամտություն այդ ֆեդերացիաների ներքին գործերին: Դե ինչ, լավ է, որ ՈՒԵՖԱ-ն չընդառաջեց մեր երկրի ներքին գործերին միջամտելու, մեղմ ասած, անխոհեմ կոչերին, ու լավ է նաեւ, որ մեր հանրությունը մերժեց էլ ավելի անհեթեթ կոչը` բոյկոտելու ֆուտբոլի ազգային հավաքականը:
Ինչպես հայտնի է` ՀԱԿ-ը հաճախ է սիրում քննադատել այն մարդկանց, ովքեր օգտվում են ՙավազակապետության կերակրատաշտից՚: Սակայն այժմ 22,5 միլիոն դրամ է հատկացվել ՀԱԿ խմբակցության աշխատանքները ԱԺ-ում կազմակերպելու համար, ու առայժմ, ասենք, ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՑ կամ այլ պայքարիստներից ոչ մի բառ չենք լսել, թե իրենք չեն ցանկանում օգտվել ՙավազակապետության՚ փողերից: Դե ինչ, կյանքը լի է հետաքրքիր դրվագներով:
Մեզ բավականին զարմացրեց միակ եւ անփոխարինելի մարքսիստ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ. ՙԵս խորապես կասկածում եմ, որ հասարակության մեծ մասը մի տեսակ օրգանական վիճակում չի զգում իրեն: Գիտեն, որ խաբել չի կարելի, բայց նախանձում են խաբողներին: Գիտեն, որ սպանել չի կարելի, սակայն նախանձում են սպանողներին, որովհետեւ նրանք լավ են ապրում: Գիտեն, որ թալանել չի կարելի, բայց նախանձում են թալանողներին, որովհետեւ նրանք լավ են ապրում՚: Հարգելի ընթերցող, ասա, խնդրեմ, քանի մարդու ես անձամբ ճանաչում, որ նախանձի մարդասպաններին... Երեւում է` Դավիթ Հակոբյանի վրա զարմանալիորեն ազդել է այն, որ մասնագիտությամբ հոգեբույժ է եւ շատ է շփվել շեղում ունեցողների հետ... Իսկ հետաքրքիր է` անձամբ մարքսիստը հիմա ո±ւմ է նախանձում:
Բավականին զարմանալի, բայց միանգամայն թուրքավարի իրեն դրսեւորել է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԳՆ-ն` հետաքննություն սկսելով Դիարբեքիրի Սուրա շրջանի քաղաքապետ Աբդուլա Դեմիրբաշի դեմ այն բանի համար, որ Դեմիրբաշը տարբեր լեզուներով, այդ թվում` եւ հայերեն, դրել է ՙբարի գալուստ՚ մաղթող ցուցանակներ, կազմակերպել է հայերենի դասընթացներ եւ հրատարակել հայկական հեքիաթներ: Եվ դա անում է այն երկիրը, որը ձգտում է Եվրամիություն մուտք գործել: Դե ինչ, եվրոպացիները միանգամայն ապուշ կլինեն, եթե սրանց ընդունեն իրենց շարքերը, սակայն դա իրենց պրոբլեմն է: Եթե այդքան կարճ պատմական հիշողություն ունեն, թող միանգամ էլ վառվեն ճիշտ այնպես, ինչպես եղել է դարեր առաջ, երբ մի կերպ թուրքական հորդաները հետ են մղվել Վիեննայի պարիսպների տակ:
Անվանակոչությունները երբեմն ճակատագրական են լինում: Այսպես, Զովունի գյուղի բնակիչ ԱԼԻԽԱՆ ԿԱՐՈՅԱՆԸ իր ցլիկին դրել է Ռեմբո անունը, ու երբ ցանկացավ մորթել ցլին, կենդանին զարմանալիորեն իրոք ռեմբոյություն արեց եւ, կտրելով պարանը, լեղաճաք արեց ոչ միայն ամբողջ Զովունին, այլ հասավ Դավթաշեն: Այնպես որ, նույնիսկ կենդանիների անվանակոչման ժամանակ պետք է ուշադիր լինել, թե չէ կարող են անկանխատեսելի հետեւանքներ լինել:

 

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ