«Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը»

ՍԱՏԱՆԻՍՏԸ ԵՂԵԼ Է ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԸ

Արխիվ 12-16

ՍԱՏԱՆԻՍՏԸ ԵՂԵԼ Է ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԸ

Հունիսի 3-ին ՙՄեկ ազգ՚ դաշինքի երիտթեւի անդամ Կարապետ Թումանյանը Աջափնյակ եւ Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ֆեյսբուքյան կայքում առկա ՙԱնտի մեկ ազգ՚ էջի գլխավոր ադմինիստրատոր սատանիստ Բայանդուր Պողոսյանի: Հայցի բովանդակությունն իմանալու համար դիմեցինք ՙՄեկ ազգ՚ դաշինքի համանախագահ ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ, ով մասնավորապես նշեց.
-Ըստ էության, առաջին դատական վճիռը, որը կայացվեց ՙՄեկ ազգ՚ դաշինքի մասով, հենց Կարապետ Թումանյանն էր հանդիսանում տվյալ մեկնաբանությունների հեղինակը ընդդեմ սատանիստ Բայանդուր Պողոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի երիտթեւի պատասխանատու Դանիել Իոնիսյանի: Իսկ այդ վիրավորական արտահայտությունները Կարապետ Թումանյանը այն հողի վրա էր իրեն թույլ տվել, ու նկատել էր, որ ՙԱնտի մեկ ազգ՚  էջը լի է վիրավորանքներով, մարդկային արժանապատվությունը վիրավորող, զրպարտող արտահայտություններով, ինչպես իմ մասով, այնպես էլ ՙՄեկ ազգ՚ դաշինքի հասարակական գործունեության: Վերջինս համարել է, որ իր եւ ՙՄեկ ազգ՚ դաշինքի պարտքն է, որ նման էջերը առհասարակ լիդվիդացվեն համացանցից, որոնք ուղղորդվում են զրպարտիչների միջոցով եւ հաճախ նաեւ քաղաքական միտումով: Այսինքն` քաղաքական հաշվեհարդար տեսնելու միջոց են: Իսկ մենք ազգանվեր ճակատում ունենք մեր համեստ ներդրումը. հակաաղանդավորական ճակատում, ՙազատ՚ բարքերի դեմ, կոսմոպոլիտ արեւմտամետ քաղաքական ուժերի դեմ: Կարծում եմ, որ այն գործունեությունը, որ մենք ենք ծավալում, մեր ազգի եւ մեր պետության շահերից է բխում: Եթե գտնվում են ուժեր, որ մեզ ոչ թե քննադատում են, այլ զրպարտում ու վարկաբեկում, դա մեկ բան է փաստում. որ նրանց անհանգստացնում է մեր ազգանվեր գործունեությունը: Այսինքն` ՙԱնտի մեկ ազգ՚ էջի գործունեությունը, ուղղված ՙՄեկ ազգ՚-ի դեմ` պայմանավորված է միանշանակ քաղաքական միտումով: Ուստի զարմանալի չէ, որ հայցվորներից էին ՙԺառանգության՚ համակիր Դանիել Իոնիսյանը, սատանիստ Բայանդուր Պողոսյանը, որ մեր ինֆորմացիայով Ավան թաղամասում վերջին ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է ՙԺառանգություն՚ կուսակցության վստահված անձը, մենք նաեւ պարզեցինք, որ երրորդ անձը` Հասմիկ Սիմոնյանը եւս ՙԺառանգություն՚ կուսակցության ակտիվիստներից է: Մի խոսքով, մենք հասնելու ենք նրան, որ ՙԱնտի մեկ ազգ՚ էջը, որը հակասում է մարդու իրավունքների սկզբունքին եւ լի է զրպարտություններով եւ վիրավորանքներով, ընդմիշտ լուծարվի, եւ դա դառնա նախադեպ նման զրպարտիչ էջերի համար: Միեւնույն ժամանակ, հասնելու ենք նրան, որ ՙԱնտի մեկ ազգ՚ էջը սատանիստ Բայանդուր Պողոսյանի գլխավորությամբ, հրապարակայնորեն ներողություն խնդրեն առաջինը` Հայ Առաքելական եկեղեցուց, ապա նաեւ` ՙՄեկ ազգ՚ դաշինքից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ