«Փաստ». Իշխանությունը ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը»

ՙԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ Է ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
ՀԱՄԵՄԱՏՈՒՄ Է ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԵՏ



Շատ շուտով` հուլիսի 19-ին, կկայանա ԼՂՀ նախագահական ընտրությունները, իսկ թե նախընտրական ինչպիսի իրարանցում է տիրում Քաշաթաղում, հարակից շրջաններում եւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում` պարզեցինք ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ՙՄենք՚ գյուղացիական փոխօգնության միության նախագահ, Քաշաթաղի վերաբնակեցման նախաձեռնող ՏԻԳՐԱՆ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՑ.
-Ճիշտն ասած, այդքան շատ տեղյակ չեմ, Ստեփանակերտից եւ ԼՂՀ այլ շրջաններից: Բոլորն էլ գիտեն, որ հիմնական պայքարը ընթանալու է երկու թեկնածուների` Բակո Սահակյանի եւ Վիտալի Բալասանյանի միջեւ: Ի տարբերություն նախորդ նախագահական ընտրություններում եղած իրավիճակի, Վիտալի Բալասանյանը, կարծում եմ, լուրջ հայտ է ներկայացրել  եւ այս անգամ պայքարը նրա կողմից, ըստ էության, սցենարների մեջ չէ: Հիմա շատ կոնկրետ մեր շրջանում ուղղակի Վիտալի Բալասանյանին չեն ճանաչում: Ժողովուրդը համեմատում է ներկայիս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին իր նախորդի` Արկադի Ղուկասյանի հետ, եւ այդ համեմատությունը հօգուտ Բակո Սահակյանի է: Մեր շրջանում այս հինգ տարիների ընթացքում բավական լավ գործեր են արվել ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, նաեւ իրականացվել են այլ բարեփոխումներ` անասնապահության վարկային ծրագիրը, շինանյութերի տրամադրումը, համայնքներին ավտոմեքենաներ տրամադրելը եւ այլն: Այս բոլոր լավ գործերը, բնականաբար, արտացոլվելու է ընտրությունների ժամանակ Բակո Սահակյանի ձայների մեծ տոկոսներով:
- Վերջին շրջանում, Հայաստանում լուրեր էր պտտվում, թե Արցախում ՀՅԴ-ականները սկսել են լքել ՀՅԴ-ի շարքերը, քանի որ իրենց կամքին հակառակ հայաստանյան դաշնակցությունը պարտադրում է առաջիկա ԼՂՀ նախագահական ընտրություններում պաշտպանել ոչ թե ընդդիմադիր Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, այլ ներկայիս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանինը: Որքանո±վ եք տեղյակ այս ամենից:
- Դաշնակցությունը ինքներդ էլ գիտեք, որ դեպի դուրս ինֆորմացիա  շատ գծուծ կերպով է տալիս: Բայց, օրինակ, կոնկրետ մեր շրջանում ես այդպիսի բան չեմ լսել: Դաշնակցությունը պաշտպանում է Բակո Սահակյանի թեկնածությունը, բայց որոշակի վերապահումներով, որի մասին բարձրաձայն ասվել է: Որքան հասկանում եմ, Դաշնակցության հիմնական դժգոհությունը կապված է Բակո Սահակյանի վարած կադրային քաղաքականության հետ: Եվ սա, նույնիսկ Բակո Սահակյանը իր նախընտրական ծրագրում թեթեւ ակնարկով ընդունում է. ծրագրում նշել է, որ կան թերացումներ կադրային քաղաքականության գծով:
Այժմ Դաշնակցությունը չի մասնակցում ընդհանուր շտաբների աշխատանքներին: Բայց, օրինակ, մեր շրջանի Դաշնակցության գրասենյակում առանձին շտաբ կա, որը զբաղվում է էլի Բակո Սահակյանի քարոզչությամբ: Իսկ հիմա կոնկրետ դո±ւրս են գալիս, թե± ներս են գալիս կամ ի±նչ են անում, ուրիշ շրջաններից որեւէ ինֆորմացիա չունեմ, թե ինչ է կատարվում դաշնակցության ներսում: Կարելի է միայն ենթադրել, բայց ինֆորմացիա ունենալը, այս պահին անհնարին է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՙ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ