Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով

ՙՄԱՅՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ ԱՌԱՋ ԷՐ ՄԱՀԱՑԵԼ

Արխիվ 12-16

ՄԱՅՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ ԱՌԱՋ ԷՐ ՄԱՀԱՑԵԼ

Աշխարհում տարեկան ինքնասպանություն է կատարում մոտ 1 000 000 մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ է: Համաշխարհային առողջապահական կազմակերպության կանխատեսումով 2020- ական թվականներին տարեկան ինքնասպան կլինի մոտ 1,53 միլիոն մարդ: Դա ահռելի թիվ է. յուրաքանչյուր 20 րոպեում մեկ մարդ, իսկ ամեն մեկ-երկու վայրկյանում կկատարվի մեկ ինքնասպանության փորձ:
Պաշտոնական տվյալներով Հայաստանում 2000-2005թթ. ընթացքում արձանագրվել է 1241 ինքնասպանություն եւ 1157 ինքնասպանության փորձ: Սակայն այս տարվա համար դեռ վերջնական տվյալներ չկան: Չնայած դրան միանշանակ է, որ ներկայումս մեր երկրում ինքնասպանությունների եւ փորձերի առումով մի խելահեղ վիճակի ենք հասել...
Երեկ` հուլիսի 9-ին, Հայաստանում գրանցվեց հերթական ինքնասպանությունը: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երկաթգծի կայարանի 5/38 հասցեում բնակվող 46-ամյա Խանումը (համաքաղաքացիների եւ աշխատակիցների շրջանում հայտնի է որպես Ալվարդ) առավոտյան ժամը 7-ի սահմաններում սեփական տան այգում ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Ալվարդին կախված վիճակում նկատել է քույրը` 36-ամյա Վարսենիկը: Փորձել է փրկել, սակայն ապարդյուն:
Ալվարդի մասին փորձեցինք տեղեկություններ իմանալ նրա հարեւաններից, որոնք էլ մեզ պատմեցին հետեւյալը.
- Ալվարդը իրենց տան ՙտղամարդն՚ էր` տան միակ աշխատող ուժը: Երկաթգծի կայարանում աշխատում էր որպես բանվոր: Տանը ապրում էր երկու քույրերի եւ խորթ հոր հետ: Մարդամոտ, կամեցող, վերջին ունեցածը հարեւանի հետ կիսող աղջիկ էր: Մայրը մի քանի ամիս առաջ է մահացել. անբուժելի հիվանդ էր: Խեղճը ամեն ինչ անում էր մոր համար, մոր հետ շատ կապված էր: Էնքան ա եղել, որ ասում էր` մերս չեղավ, ես էլ չեմ լինի: Ու էդպես էլ եղավ, էդ աղջիկը մոր մահից հետո լրիվ փոխվել էր: Մեկ ինքնամփոփ ու մտածկոտ էր, մեկ էլ ագրեսիվ ու անկառավարելի էր դառնում, տեղի-անտեղի վիճում էր հարեւանների հետ, անհասկանալի բաներ շատ էր անում: Վերջերս հաճախակի էր ասում, որ հոգնել է կյանքից. չափազանց դաժան է կյանքն իր հանդեպ: Բայց դե ինքը կամքի մեծ ուժ ուներ, ասում էր` մինչեւ վերջի շունչս էլ պետք է աշխատեմ, քուրիկներիս կողքին լինեմ, իրենց մենակ թողնելու իրավունք չունեմ: Հերն էլ, չնայած խորթ էր, բայց շատ լավ էր վերաբերվում ե°ւ ողորմածիկ կնոջը, ե°ւ աղջիկներին: Դժվարանում ենք ասել` ինչ էր խելքին փչել էդ պահին, որ որոշել էր ինքնասպան լինել:   
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ փաստի առթիվ կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ