Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով

ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է

Արխիվ 12-16

ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է

ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության անդամ եւ փողերի լվացման հետ առանձնահատուկ սեր ունեցող Վարդան Օսկանյանը դիմել է առաջին ատյանի դատարան: Վերջինս բողոքարկում է փողերի լվացման մեղադրանքով ՙՍիվիլիթասի՚ դեմ քրեական գործի հարցումը: Մյուս կողմից էլ ՙհաթաթա՚ է տալիս ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն ու հայտարարում, թե Օսկանյանը գնալու է մինչեւ վերջ, ընդհուպ մինչեւ Եվրադատարան:
Հետաքրքիր է, այսպիսի ՙզիբիլիթասային՚ ոգեւորությունը կարո±ղ է դառնալ նախադեպ, որ արտաքին միջամտությամբ որոշվի` ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, քրեական գործ կքննի±, թե± ոչ: ՙԻրավունքի՚ հարցին ի պատասխան, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նշեց.
- Այս պահին դժվար է մեկնաբանություններ տալ, մանավանդ որ չգիտեմ, թե կոնկրետ հետաքննությունը որտեղ է հասել եւ ինչ արդյունքներ ունի այս պահի դրությամբ իր տրամադրության տակ: Բայց, համենայն դեպս, կարող եմ հստակ նշել մեկ փաստ, որ Վարդան Օսկանյանը փորձում է հնարավորինս քաղաքականացնել այս գործընթացը: Հրաժարվելով հաղորդակցվել հետաքննության մարմինների հետ եւ ամեն ինչ բերելով մամուլի դաշտ` ակնհայտ է, որ նա փորձում է նման ճանապարհով իր համար հալածվածի կերպար ստեղծել եւ որոշակի քաղաքական աջակցություն ստանալ, չի բացառվում, որ այդ թվում նաեւ արեւմտյան կազմակերպությունների կամ երկրների կողմից: Իրականում Օսկանյանը լավ հասկանում է, որ խաղադրույքն է իր հեղինակությունը: Իր գործընկերների հետ երկար տարիների համագործակցությունը կարող է չեզոքանալ ապացույցների առկայության դեպքում: Եվ քանի դեռ այդ վտանգը մի քիչ հեռու է, չկան հրապարակված հստակ հետաքննության արդյունքները, դեռեւս Օսկանյանը փորձում է այդ ընթացքն օգտագործել հնարավորինս ամեն ինչ խառնելու, բարդացնելու եւ քաղաքական ենթատեքստ տալու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ