Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով

ՙԱՆՈՆԻՄԿԱՆԵՐ՚ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ

Արխիվ 12-16

ՙԱՆՈՆԻՄԿԱՆԵՐ՚ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ

Երեկ ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` որպես ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ,  մի շարք մտահոգություններ է հայտնել կապված վերոնշյալ հանձնաժողովի, այդ թվում անստորագիր հայտարարությունների վերաբերյալ:
Ի պատասխան, Ա.Մինասյանի մտահոգությունների, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ ՙԻրավունքը՚ փորձեց պարզել, թե ընդունելո±ւ է արդյոք էթիկայի հանձնաժողովը անստորագիր հայտարարություններ.
- Ես համարում եմ, որ անստորագիր հայտարարություններն անընդունելի են: Անստորագիրը պետք է բացառվի, եւ դա է ճիշտը:
- Ընդհանրապես, ինչպե±ս եք մտադիր իրականացնել հանձնաժողովի կազմակերպման գործընթացը:
- Այս հանձնաժողովն, ի տարբերություն մյուս բոլոր հանձնաժողովների, որտեղ ավելի շատ հանձնաժողովի նախագահը պետք է ՙբեռի՚ զգալի մասը վերցնի իր ուսերի վրա, մեր հանձնաժողովում բեռը վերցնում են բոլորը: Հանձնաժողովի նախագահը ընդամենը կազմակերպողն է, եւ կարծում եմ, որ մենք հանձնաժողովով կքննարկենք, թե ինչ անել յուրաքանչյուր դեպքերում: Սա, իհարկե, կանոնակարգված չէ օրենքով: Իսկ անստորագիրների հարցը կանոնակարգված է օրենքով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ