Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով

ՙՙԷԼ ԲԱՆԵՐ ՄԻ ՀՈՐԻՆԵՔ՚

Արխիվ 12-16

ՙԷԼ ԲԱՆԵՐ ՄԻ ՀՈՐԻՆԵՔ՚



Օրերս մեծ աղմուկ բարձրացրած` Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 14-ամյա անչափահասի կողմից 8-ամյա տղայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստի շուրջ Կոտայքի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սեքսուալ բնույթի գործողություններ, որը կատարվել է 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ): Նախաքննությունը շարունակվում է, եւ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Այդ մասին մեզ հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Երբ փորձեցինք կապվել Սոլակ գյուղի գյուղապետ Բադալ Սարգսյանի հետ, ով, չգիտես ինչու, միանգամից բարկացավ ու ասաց. ՙՆման բան չկա, էլ բաներ մի հորինեք՚: Հասկանալ կարելի է գյուղապետին, երբ նա փորձում է թաքցնել իր ղեկավարած համայնքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, առավել եւս, որ խոսքն անչափահասների մասին է: Սակայն եթե արդենի իսկ գործին պաշտոնապես ընթացք է տվել ոստիկանությունը, ակնհայտը հերքելու փորձն արդեն տարօրինակ է դառնում:
Սոլակ գյուղի բնակիչները, որոնց դիմելու հնարավորություն ունեցանք, իրենց հերթին խուսափեցին իրենց կարծիքը բարձրաձայնել կատարվածի մասին եւ աշխատեցին ամենեւին չանդրադառնալ թեմային:
Մեզ միայն հաջողվեց պարզել, որ 8-ամյա տղան, ով այս գործում տուժող կողմն է, սոցիալապես ապահովված ընտանիքից է եւ աչքի է ընկնում աշխույժ բնավորությամբ: Իսկ 14-ամյա տղան` ընդհակառակը, լուրջ, ինքնամփոփ դեռահաս է, տարեկիցների հետ չի շփվում, ապրում է նյութական համեստ միջոցներով գոյատեւող ընտանիքում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ