Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով

ՙՙՙԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ՏՐԱՎՄԱՏԻԿ ԶԵՆՔՈՎ ԶԻՆՎԵԼ՚

Արխիվ 12-16

ՙԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ՏՐԱՎՄԱՏԻԿ ԶԵՆՔՈՎ ԶԻՆՎԵԼ՚

Երբ թվում է, թե այլեւս առավել աբսուրդային ոչինչ չի լսի հանրությունը, այն տեղի է ունենում հենց մեր կողքին: Դատախազության Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մեսրոպ Մանրիկյանի գլխավորությամբ մի խումբ անձիք մայիսի 12-ին ՙՌեգնում՚-ի երեւանյան գրասենյակի խմբագիր Ռուբեն Գրձելյանին ընտանիքի ներկայությամբ ծեծի են ենթարկում: Արդյունքում մեղավորին ու մեղադրյալին նույն քրեական մեղադրանքն է առաջադրվում: Աբսուրդի թատրոն հիշեցնող մերօրյա վառ իրականության մասին ՙԻրավունք՚-ը զրուցեց ՌՈՒԲԵՆ ԳՐՁԵԼՅԱՆԻ հետ:
-Ձեր կարծիքով, արդյոք ստեղծված իրավիճակն ակնհայտ հովանավորչության հետեւանք չէ±:
- Նախ ասեմ, որ ինձ եւ դատախազ Մանրիկյանի տղային են նույն մեղադրանքը ներկայացրել (117 հոդված` դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածքներ հասցնել): Իհարկե, այստեղ ակնհայտ հովանավորչության հարց է, որովհետեւ, եթե հենց իր` դատախազ Մանրիկյանի նկատմամբ հոդված կիրառվեր, համենայն դեպս կկասեցվեր իր գործունեությունը մինչեւ դատավարության ավարտը: Իսկ այսպես, նա չի տուժում:
- Իսկ մտադիր չե±ք քննիչներին պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել:
- Ես միջնորդություն եմ ներկայացրել քննչական մարմնին, որպեսզի ներգրավվեն գործի մեջ Մ.Մանրիկյանին` որպես մեղադրյալ, այլ ոչ թե տուժած, եւ ինձ էլ ազատեն քրեական հետապնդումից:
- Ձեր դեմ հարուցված քրեական գործով ռեալ աջակցություն ստացե±լ եք լրագրողական շրջապատից:
- Միշտ զանգում եւ հետաքրքրվում են լրագրող ընկերներս, սակայն դեռ կարիք չկա առանձնապես ակտիվ լինելու: Երբ նորություն լինի, գուցե կարիք կլինի այն ժամանակ: Դեռ, կոպիտ ասած, տրավմատիկ զենք եմ առել, եւ խորհուրդ եմ տալիս բոլոր քաղաքացիներին հետեւել իմ օրինակին:
- Երբեւէ Ձեր լրագրողական գործունեության պրակտիկայում լսե±լ էիք, որ ե°ւ ծեծողին, ե°ւ ծեծվողին նույն քրեական մեղադրանքը ներկայացնեն:
- Սովորաբար, սա ընդունված ձեւ է, եթե ուզում են, որ կողմերը բարիշեն: Այսինքն` ճնշման ձեւ է, որ վախենամ ու ասեմ` վայ, հեսա դատվելու եմ, ու այս գործից հետ քաշվեմ, գործն էլ ավարտվի գնա: Բայց, թեպետ ընդունված ձեւ է, սակայն իմ դեպքում այդպես չի լինի, ես հետ չեմ քաշվելու:
- Այժմ ի±նչ փուլում է գտնվում քրեական գործընթացը:
- Քննությունն ավարտված է: Բայց, մենք վերոնշյալ միջնորդությունը ներկայացրեցինք, այդ միջնորդությանն էլ պետք է քննիչը ծանոթանա եւ որոշում ընդունի: Հետո արդեն գործը կուղարկվի դատախազին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ