Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով

ՙԵՍ ՈՒՐԱԽԱՑԵԼ ԵՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՚

Արխիվ 12-16

ՙԵՍ ՈՒՐԱԽԱՑԵԼ ԵՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՚

Կարծես թե այլեւս ոչինչ չի խանգարի, որ Ստեփանակերտի օդանավակայանը հանձնվի շահագործման: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանից հավաստիացումներ են ստացել քաղաքացիական ավիացիայի նկատմամբ ուժ չկիրառելու մասին: Իհարկե, դժվար է հավատալ, որ Ադրբեջանը կարող է գոնե այս անգամ իր խոսքի տերը լինել ինչ-որ հարցում, թեպետ ինչպես ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, դա նաեւ իրենց շահերից է բխում:
- Պարոն Մելիք-Շահնազարյան, ըստ Ձեզ, ադրբեջանական կողմի հավաստիացումները գրոշի արժեք ունե±ն:
- Ես ուրիշ ձեւ կարող եմ ասել: Այդ հավաստիացումներն, իհարկե, ոչ մի բանի արժեք չունեն, բայց նաեւ համոզված եմ, որ իրենք երբեք չեն համարձակվի խփել մեր ինքնաթիռին: Իրենք ասել են այն, ինչը ստիպված են անելու: Եվ նման խոստում ձեռք բերելը Մինսկի խմբի շնորքը չէ: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ նման քայլը կլինի պատերազմական քայլ, որը անպայման կունենա համարժեք պատասխան:
- Իսկ կարող ենք համարել, որ սա նաեւ հայկական դիվանագիտության հաջողությունն է:
- Այս դեպքում կասեի հայկական դիվանագիտության ճկունության արդյունքն է: Հաջողությունը տվյալ դեպքում մի քիչ ավելի կարեւոր բառ է, քան իրականում:
- Արդյոք հումորով եք վերաբերում, որ Ձեր հարեւանները դիմել են ոստիկանություն Ձեր տանից ադրբեջաներեն խոսակցություն լսելու պատճառով, ինչը թեպետ բնական է, որ քաղաքագետը տիրապետում է թշնամու լեզվին:
- Ով գրել է դրա մասին` կպատժեմ անպայման: Անկեղծ ասած, ինչո±ւ հումորով, ես ուրախացել եմ մեր ժողովրդի զգոնության համար: Իմ նոր գրասենյակի հարեւանները, որոնք լսել են, որ գիշերը խոսել եմ ադրբեջաներեն, հայտնել են այդ բանը ոստիկանությանը: Ես շնորհակալ եմ այդ հարեւաններին եւ սա ասում եմ ամենայն անկեղծությամբ, եւ նաեւ շնորհակալ եմ  ոստիկանությանը, որը շտապ արձագանքել է այդ ազդանշանին: Իհարկե, մենք պետք է հասկանանք, որ ունենք հարեւան պետություն, որը թշնամական վերաբերմունք ունի մեր հանդեպ, եւ այդ թշնամությունը կարող է ցանկացած անցանկալի արդյունքներ ունենալ: Այդ զգոնությունը շատ կարեւոր է: Եթե մի կողմից հումոր կա այս ամենի մեջ, ապա մյուս կողմից, կրկնում եմ, շատ ուրախ եմ, որ մեր ժողովուրդը, թեկուզ ոչ բոլորը, բայց արդեն հասկանում են զգոն լինելու կարեւորությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ