Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ՝ առանց խորհրդարանին տեղեկացնելու. Politico Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով

ՙՙԴԻԱԿ` ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃՈՒՄ

Արխիվ 12-16

ԴԻԱԿ` ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃՈՒՄ

Հուլիսի 15-ին, ժամը 19:40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ Երեւանյան լճում տղամարդու դիակ կա: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը ՙԼճափ՚ բենզալցակայանի հետնամասում` Երեւանյան լճի ափամերձ հատվածում, հայտնաբերել էին մոտ 50-60 տարեկան, անձը չպարզված, արական սեռի կիսաքայքայված դիակ, որի հագին եղել է մուգ կապույտ վանդակավոր վերնաշապիկ, շագանակագույն տաբատ եւ սեւ կոշիկներ:
Արտաքին զննությամբ` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Հուլիսի 13-ի լուսադեմին ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ էր ստացվել, որ ՙԱրմենՏել՚ ՓԲ ընկերության Սպիտակի կապի հանգույցի վրա կատարվել է ավազակային հարձակում: Երկու դիմակավորված անձինք բաց պատուհանից  մտել էին ընկերության գրասենյակ եւ դանակով ու պտուտակահանով սպառնալովª կպչուն ժապավենով աստիճանավանդակին կապել անվտանգության  աշխատակցին, ապա վաճառասրահի պահարաններից հափշտակել բջջային հեռախոսներ եւ  նոթբուք համակարգիչ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Սպիտակի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեպքից ժամեր անց ավազակային հարձակումը բացահայտվեց: Հանցագործությունը կատարելու  կասկածանքով ոստիկանության Սպիտակի բաժին բերման էր ենթարկվել Սպիտակի 22-ամյա մի բնակիչ: Խոստովանելով հանցանքն, այդ անձը հրաժարվել էր մատնանշել ընկերոջը: Սակայն ժամեր անց, հանցագործությունը պարտակելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց սպիտակցի 23-ամյա երիտասարդ, ում բնակարանում էին թաքցվել հեռախոսներն ու համակարգիչը:
Պարզվեց նաեւ անհայտ հանցակցի ինքնությունը. բացատրական աշխատանքների շնորհիվ նա հուլիսի 15-ին կամավոր ներկայացել էր  ոստիկանության Սպիտակի բաժին:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ