Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post

ՄԵԾՆ ՈՂԲ ՔԱՂԱՔԱԳԷՏԱՅ

Արխիվ 12-16

ՄԵԾՆ ՈՂԲ ՔԱՂԱՔԱԳԷՏԱՅ

ՙԻնչ է ուզում եք Վահե Ավետյանի տեղը լինեմ: Օլիգարխների հետ չեն վիճում՚,-հուլիսի 18-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ  հայտարարել է քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Ինչպես հայտնի է նա առաջադրվելու է Ավան վարչական շրջանում կայանալիք լրացուցիչ ընտրություններին: Նա նշել է, որ ցանկանում է հանդես գալ ոչ թե որեւէ կուսակցության քարոզիչի, այլ հասարակության շահերի պաշտպանի դերում, այդ իսկ պատճառով ներկայանում է ընտրություններին որպես անկուսակցական:
Հ. Հովհաննիսյանը հրաժարվել է մանդատից, իսկ հենց ասուլիսի օրը շտապում էր ներկայանալ քրեական վարչություն: Նշենք, որ նրա դեմ այս անգամ հարուցվել է քրեական գործ, եւ իր խոսքերով Սերիկ Ջուլհակյանը նրա դեմ կեղծ վկայություն է տվել, մեղադրելով իրեն միջին կարգի մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Այս դեպքից առաջ  քաղաքագետի դեմ հարուցվել է նաեւ երկու քաղաքացիական գործ, որոնք նա նկարագրում է որպես քաղաքագետների միությունը սնանկացնելու հերթական փորձ: Պարոն Հովհաննիսյանը, ասուլիսի ժամանակ խոսեց այն մասին, որ հանդիսանում է բոլոր մեծ քննադատ եւ մեջբերեց Բալզակի խոսքերն այն մասին, որ հարստության ետեւում միշտ էլ հանցագործություններ են թաքնված: Նա համոզված է նրանում, որ խորհրդարանում  չպետք է մեծահարուստներ լինեն: ՙՄիշտ էլ կարողացել եմ հանդես գալ անկուսակցականի դերում: Լրացուցիչ ընտրությունները շատ մեծ հնարավորություն են, քանի որ մեկ մարդ չպետք է խոսի մեկ ամբողջ կուսակցության անունից՚,- նշել է Հովհաննիսյանը: Նա շեշտել է այն փաստը, որ անպայման առաջադրվելու է եւ, հերքելով Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան այն ստատուսը, որտեղ ասվում էր. ՙՈվ չի քցում` նրան են քցում՚, ասել, որ բոլոր քցողները ժամանակին կպատժվեն: Մեծն քաղաքագետը իրեն համարում է քաղաքականության նվիրյալը եւ վրդովվում է իր դեմ հարուցված գործի համար. ՙԵրբ ինձ կանչեցին բանավեճի, որտեղ ես պետք է լինեի մեկ թիմում Ուրիխանյանի հետ, ես հրաժարվեցի, քանի որ նա կրակել է իրավապաշտպանի վրա: Ես չեմ կարող լինել մեկ թիմում մի մարդու հետ, ով շատ հանգիստ այդպիսի քայլի է գնում՚:
Բանախոսը իր խոսքում նշեց նաեւ, որ նրան շատ հաճախ են մարդիկ դիմում եւ ասում, որ նա պետք է լինի խորհրդարանում: Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը ձեռնոցի պես կուսակցություններ է փոխել, սակայն ասում է, որ կայանալիք ընտրություններից մեծ սպասելիքներ ունի հենց անկուսակցականի դերում հանդես գալով. ՙՄեր հասարակության մեծամասնությունը անկուսակցական է, մարդիկ ուղղակի զզվել են բոլոր կուսակցություններից: Ես միշտ շատ խիզախ եմ եղել եւ երբեք չեմ դավաճանի իմ քսանամյա սկզբունքները: Նույնիսկ Վանոյից չեմ վախեցել՚:
ՙԻրավունքի՚ այն հարցին, թե ինչպես է գնահատում իր ապագա մրցակիցներին, մասնավորապես Ստյոպա Սաֆարյանի ուժերը, վերջինս պատասխանեց, որ նա մրցում է միմիայն ինքն իր հետ եւ, որ շատ հիասթափված է տիրող իրավիճակից, ունի մեծ հույսեր, վերջում ավելացնելով. ՙՏեսնենք, թե ուր է տանում ճանապարհն առանց օլիգարխների հետ վեճերի՚:

ԼՈՒՍԻՆԵ ՇԱՐԲԱԹՅԱՆ



ՙԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ԿԱՆԱՆՑ ԱԿՈՒՄԲՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ՚


Օրերս, Հմայակ Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նա հրաժարվել է իր մանդատից, որպեսզի չարժանանար Վահե Ավետյանի բախտին` փաստորեն անուղղակիորեն մեղադրելով ԲՀԿ վերնախավին ծանր հանցափորձի մեջ: ՙԻ±նչ նկատի ուներ քաղաքագետը եւ ի±նչ մեկնաբանություն կարող է անել այս առումով այն կուսակցությունը, որտեղ պարոն Հովհաննիսյանը ընտրացուցակում զբաղեցնում էր պատվավոր 9-րդ հորիզոնականը՚,- հարցով դիմեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ եւ ԲՀԿ մամուլի պատասխանատու ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ. ՙԱնէական մարդու, անէական որեւէ խոսք չեմ մեկնաբանում, այլ միայն մեկնաբանում եմ քաղաքական պրոցեսներ, քաղաքական գործիչների գործողություններ: Ինքը Հայաստանի քաղաքական գործընթացներում չկա, իսկ բամբասանքներով զբաղվելու համար առաջարկում եմ կանանց ակումբում գրանցվել եւ զբաղվել դրանով՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ