Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post

ՙՙՙՄԻԳՈՒՑԵ ՊԱՐԶԱՊԵՍ ՓՈՇՄԱՆԵԼ ԵՆ

Արխիվ 12-16

ՄԻԳՈՒՑԵ ՊԱՐԶԱՊԵՍ ՓՈՇՄԱՆԵԼ ԵՆ



Թեեւ նախատեսված էր, որ ամռան սկզբին պետք է սկսվեն մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերակառուցման աշխատանքները (այդ մասին մենք էլ էինք ժամանակին գրել), սակայն այն դեռեւս բնականոն հունով աշխատում է: Այս մասին Panorama.am-ին ասել է տուն-թանգարանի տնօրեն ՌՈՒԶԱՆ ՍԱՐՅԱՆԸ:
Վերակառուցման նախագիծն արդեն Մշակույթի նախարարության կողմից հաստատվել է, քաղաքապետարանում ՙսպասում՚ է քաղաքաշինական խորհրդի հաստատմանը: Ու նաեւ պետք է բյուջեով հաստատվեն շինարարության ծախսերը: ՙԱնորոշ վիճակ է, չեմ կարող ասել, թե կոնկրետ երբ կսկսվեն շինարարական աշխատանքները՚,- նշել է Ռ. Սարյանը:
Բանից պարզվում է, որ խոսակցություններն այն մասին, որ թանգարանում պետք է սկսվեն շինարարական աշխատանքներ, ազդել է իրենց այցելուների հոսքի վրա. ՙՄեր այցելուները քչացել են: Բայց թանգարանի դռները բաց են, ու այն նորմալ աշխատում է, իսկ փակվելուց հետո չգիտենք էլ, թե երբ կվերաբացվի՚:
Վերակառուցման ծրագրով նախատեսված են նաեւ  լրացուցիչ տարածքներ, չորրորդ հարկ, նոր պահոցներ:
Ավելորդ չէ հիշեցնել, որ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը բացվել է 1967թ.-ի նոյեմբերի 26-ին` նկարչի կենդանության օրոք: Տուն-թանգարանի հավաքածուի համար հիմք են հանդիսացել Սարյանի նվիրաբերած` իր 50 ստեղծագործությունները: Այսօր տուն-թանգարանի հավաքածուն` 247 թանգարանային առարկա, ամբողջացնում է արվեստագետի ստեղծագործական գործունեության հիմնական փուլերը:
Փաստորեն ստացվել է այնպես, որ լրատվությունը, տվյալ դեպքում` տուն-թանգարանը վերանորոգելու վերաբերյալ հրապարակումները խանգարել են տուն-թանգարանին. պակասել են այցելուները:
Մենք կփորձենք ՙՀետաքննություն՚ հավելվածում ներկայացնել, թե ինչու են ձգձգվում վերակառուցողական աշխատանքները, ում մեղքով: Իսկ միգուցե պարզապես փոշմանել են, քանի որ բյուջեում փող չկա±:

ԹՈՒՐՔ ՙԱՐՎԵՍՏԱԲԱՆՆ՚ ՈՒ ՙՀԱԶԱՐ ՈՒ ՄԻ ԳԻՇԵՐ՚-Ը


Իսկ ահա թուրքական մամուլում արագորեն տարածվել է Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Կարս նահանգի Մշակույթի եւ արվեստի միության նախագահ Վեդաթ Աքչայոզի այն հայտարարությունը, որ Անիի ավերակները պետք է զբոսաշրջիկներին ներկայացվեն ՙՀազար ու մի գիշեր՚ հեքիաթների ներկայացման ձեւով: Ահա այսպիսի ՙհանճարեղ՚ գաղափար: Զարմանալին այն է, որ թուրք ՙարվեստաբանը՚ եղել է Հայաստանում, Կարսում կազմակերպված հայ-թուրքական տարբեր պլատֆորմների ժամանակ խոսել մշակութային ինչ-որ համագործակցության մասին, սակայն իր այս հայտարարության մեջ, թե Անին պետք է ներկայացվի ՙՀազար ու մի գիշեր՚ հեքիաթների տեսքով, ոչ մի բառ չկա Անիի` հայկական լինելու մասին:
Ընդ որում, զավեշտալին այն է, որ Վեդաթ Աքչայոզը նշել է, որ Անին բազմաթիվ քաղաքակրթություններ է ունեցել, ու թվարկել է ցանկը` ուրարտացիներ, խուռիներ, պարսիկներ, բյուզանդացիներ, օսմաններ, սելջուկներ եւ Վրաստանից եկածներ:
Ահա այս մարդը, ՙարվեստաբանն՚ է ցանկանում հայերի հետ մշակույթային կապեր ստեղծել, բայց Անիում ներկայումս կանգուն մնացած կառույցների, եկեղեցիների կառուցողներին ոչ մի կերպ չի հիշում: Եվ մենք համոզված ենք, որ հայ-թուրքական մշակութային կապերի մասին ճառեր արտասանողները լավ էլ պատկերացնում են, թե ում հետ գործ ունեն, եւ նրանց գրավողը մնացել ու մնում է հերթական գրանտը:
Բացի այդ, թուրքերի ջրաղացին ջուր են լցրել ու շարունակում են լցնել մեր որոշ ՙգիտնականների՚` Ուրարտական թագավորության անհարկի ու անիմաստ հիշատակումները: Բայց դա արդեն լուրջ գիտական քննարկման թեմա է...

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ