Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post

ՙՙՊԱՏԳԱՄԱՎՈՐ Վ. ԲԱԴԱԼՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՎ ՊԱՐՏՔԵՐ ՉՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Վ. ԲԱԴԱԼՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՎ ՊԱՐՏՔԵՐ ՉՈՒՆԻ



ՙԻրավունք՚ թերթի 82-րդ համարում նշել էինք, որ շրջանառվում են տեղեկություններ, որոնց համաձայն, էլիտար շենքերի կառուցման գործին առնչվող ՀՀ երկրորդ նախագահի խնամի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՎՈԼՈԴՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՆ ավելի քան ութ ամիս է` չի վճարել բանվորների աշխատավարձը: Այս հարցով ՙԻրավունք՚-ը փորձել էր պատգամավորից որեւէ բացատրություն ստանալ, բայց ապարդյուն. վերջինս նշել էր, որ շատ զբաղված է: Երեկ մենք կրկին դիմեցինք ԱԺ պատգանավորին եւ այս անգամ մեր զրույցը ստացվեց, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
-Ես կարդացի ու զարմացա. ձեր թերթում նշված է այն, որի մասին ես ընդհանրապես տեղեկություն չունեմ: Մի հատ փոքր հոդված է գրված, որ ես ինչ-որ էլիտար շենքեր եմ կառուցում ու բանվորներին փող չեմ տվել: Ընդհանրապես զարմանում եմ, անտեղյակ եմ: Մի հատ թող ճշտեն, եթե մի բան գրում են, ես պատրաստ եմ պատասխանելու, բայց եթե չկա տենց բան, ոնց եք գրում, ես զարմանում եմ:
- Բայց չէ± որ լրագրողն այդ օրը զանգել է ձեզ մի քանի անգամ:
- Հա, բայց դա ի±նչ նշանակություն ունի, զանգել է, ես էլ զբաղված եմ եղել, թաղման տեղում եմ եղել ու բան չեմ կարողացել խոսել, ուրեմն պետք է անտեղյակ բա±ն գրի, որը իրականությանը չի համապատասխանում:
- Պարոն Բադալյան, ինչ վերաբերում է անտեղյակությանը, ապա մենք բողոքներ ենք ստացել հենց բանվորներից, որոնք ասում են, որ մի քանի ամիս է, ինչ աշխատում են շինարարության վրա եւ գումար չեն ստանում...
- Լավ, բայց ես չեմ իմանում, թե ինչի մասին է խոսքը, որոնք բողոքել են, ես խնդրում եմ` այդ մարդկանց գնացեք, տեսեք, հարցրեք, որ գրել եք, թե Բադալյան Վոլոդյան, ԱԺ պատգանավոր, Քոչարյանի խնամին բանվորներին փող չի տալիս, բայց ես ընդհանրապես չեմ զբաղվում բիզնեսով, տեղյակ չեմ այդ հարցերից: Ով որ բողոքել է, մի հատ ճշտեք` ում մասին է խնդիրը, ու ինչի մասին է խնդիրը, հետո գրեք, ես դա եմ ուզում ասել:
- Բա մենք հենց դրա համար էլ Ձեզ ենք զանգել ինֆորմացիան ունենալուց անմիջապես հետո, իսկ մարդիկ տվել են Ձեր անունը: Դուք այդ ֆիրմայի հետ ի±նչ կապ ունեք, փայատե±ր եք, թե± ոնց:
- Ես տեղյակ չեմ նույնիսկ, թե որ մասում, որտեղ է դա գտնվում, ես ընդհանրապես շենք չեմ կառուցում, բիզնես չունեմ ու չեմ զբաղվում դրանով ու չեմ հասկանում իրականում` ինչի մասին է խոսքը: Ես ամեն պահի պատրաստ եմ լսել, խնդրեմ, բերեք` որ բանվորն է, որ չի ստացել իր գումարը, հարցրեք` ով է դրա տերը, ով է զբաղվում, ով է դրա շինարարը, ճշտեք, իմացեք, նոր հետո գրեք, ես բացարձակապես այս ամբողջ ընթացքում չեմ զբաղվել էդ կարգի հարցերով եւ չեմ էլ զբաղվում:
- Ուզում ենք նշել, որ այդ շենքը գտնվում է Քոչար-Փափազյան խաչմերուկի հատվածում, եւ խմբագրությունը իսկապես բողոքներ է ստացել...
- Դե, գնացեք, հարցրեք` ով է կառուցում, ով է տերը, ով է դրանով զբաղվում, ես տեղյակ չեմ:
- Գիտե±ք, մեզ են դիմել այնպիսի մարդիկ, որոնք չէին կարող սուտ խոսել, եւ հաստատ օդից վերցրած հարցեր չենք տալիս:
- Եկեք, էդ մարդկանց հետ նայենք, թե Բադալյան Վոլոդյան ընդհանրապես որտե±ղ է շինարարությամբ զբաղվում, ես ուղղակի զարմացած եմ, որ նման բաներ եք խոսում, ո±վ է այդ մարդը, եկեք, հանդիպենք, խոսենք, եթե ինձ հետ կապված խնդիր կառաջանա, պատրաստ եմ պատասխան տալ: Պատկերացնո±ւմ եք, Դուք քնից արթնանաք, Ձեզ մի հարցում մեղադրեն, որից բացարձակապես տեղյակ չեք: Դուք ինձ ուզում եք համոզել, որ ես ինչ-որ բան գիտե±մ, ես այսքան ժամանակ որեւիցե մեկին պարտք չեմ եղել, եւ իմ բնավորության մեջ չի եղել պարտք հասկացողությունը: Ես կատարում եմ քայլեր, ինչի հնարավորությունն ունեմ, պարտքերի տակ չեմ մտնում:
- Ի±նչ եք կարծում` ո±ւմ է հարկավոր Ձեր անվան հետ խաղալը:
- Ես տեղյակ չեմ, ես չեմ կարող նայել եղունգիս ու ասել, թե ով կարող է նման բաներ ասել:
- Բայց չէ± որ բանվորին անհրաժեշտ է իր գումարը, այլ ոչ թե ինչ-որ մեկին զրպարտելը:
- Հա, բանվորներին պետք է իր գումարները, թող գնան, ստանան իրենց ղեկավարներից, ես կրկնում եմ` ոչ ծանոթ եմ, ոչ տեղյակ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ.
Իսկապես տեղի էր ունեցել թյուրիմացություն, եւ վերոհիշյալ շենքը պատկանում է պատգամավորի եղբորը` Գագիկ Բադալյանին, ով, սակայն, հավաստիացրեց, որ որեւէ պարտք չունի:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ