Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post

ԻՆՉՈՒ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՐԳԵԼՈՒՄ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

Արխիվ 12-16

ՙՙԻՆՉՈՒ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՐԳԵԼՈՒՄ
ԱՂԱՆԴՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ


Հուլիսի 25-ին` ժամը 18:00-ին, ՙՄիացյալ երիտասարդական լիգա՚ կազմակերպությունը Ազատության հրապարակում աղանդների դեմ պայքարելու նպատակով կազմակերպում է հանրահավաք, որի կապակցությամբ դիմել է Երեւանի քաղաքապետարան` իրազեկման համար: Երեկ պարզ դարձավ, որ քաղաքապետարանը մերժել է վերջիններիս դիմումը` պատճառաբանելով, որ դիմումը ուշ է ներկայացված:
Առավել մանրամասն ՄԵԼ կազմակերպության հիմնադիր նախագահ ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ասաց. ՙՄենք ամսի 19-ին դիմել ենք քաղաքապետարան հանրահավաքի թույլտվություն ստանալու համար, եւ, քանի որ դիմումի պատասխանը տրվում է ամենաքիչը յոթ օրյա ժամկետում, իսկ ամենաշատը` 30-օրյա ժամկետում, ուստի մեր դիմումն ընդունեցին եւ դրեցին քննարկման: Սակայն այդ քննարկման ժամանակ ներկա է գտնվել մեր կազմակերպության համանախագահներից Սեւակ Դանիելյանը, ում ամնենասկզբում ասել են, որ իբր այդ օրը` ամսի 25-ին, հաշմանդամներին նվիրված միջոցառում է լինելու Օպերայի հրապարակում, եւ առաջարկել են մեր հանրահավաքն անցկացնենք Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ: Իսկ երեկ մեզ զանգահարեցին քաղաքապետարանից ու ասացին, որ ընդհանրապես արգելում են այդ հանրահավաքն անցկացնել որեւէ տեղ, եւ որ մեր դիմումը մերժված է: Երբ մենք փորձեցինք հասկանալ, թե ինչն է պատճառը, պատճառաբանեցին, որ օրերի խախտում է տեղի ունեցել, եւ որ մենք ուշ ենք ներկայացրել մեր դիմումը: Բայց, եթե անգամ այդպես, է ապա ինչո±ւ ընդհանրապես մեր դիմումը վերցրեցին եւ դրեցին քննարկման, չէ± որ նրանք ասացին, որ դրա պատասխանը կլինի յոթ օրվա ընթացքում, իսկ հետո պատճառաբանում են, որ յոթ աշխատանքային, այլ ոչ թե օրացուցային օր պետք է լինի: Ամենասկզբում նրանք մեզ հավաստիացրեցին, որ խնդիր չկա, որ բերել եք ամսի 19-ին, իսկ հիմա մերժում են՚:
Ի դեպ, հիշեցնենք, որ այս տարի` հունիսի մեկին, ՙԿյանքի խոսք՚ աղանդն առանց քաղաքապետարան դիմելու ու, առավել եւս, թույլտվություն ստանալու Երեւանի Օղակաձեւ այգում անց էր կացրել միջոցառում, որին անգամ ոստիկանությունը չէր միջամտել: Մենք, բնականաբար, կփորձենք լսել նաեւ քաղաքապետարանին ու հասկանալ, թե ինչն է պատճառը, որ Երեւանի քաղաքապետարանը արգելք է հանդիսանում հոգեորսության եւ կրիմինալ աղանդավորության դեմ հանրահավաքն անցկացնելուն, եւ չլինի± ինչ-որ մեկն անձամբ է ՙսուրբ հոգով՚ կամ այլ տարբերակով շահագրգիռ, որ այդ հանրահավաքը տեղի չունենա...

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ