Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post

ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ

Արխիվ 12-16

ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ



ՙԲոլորիս տրամադրությունը մարտական է, անհամբեր սպասում ենք Խաղերի մեկնարկին՚,- Լոնդոնի Օլիմպիական ավանում Հայաստանի դրոշի բարձրացման արարողությունից հետո NEWS.am Sport-ի թղթակից հետ զրույցում ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ:
Հայաստանի դրոշի բարձրացման արարողությանը ներկա են եղել Լոնդոնի հայ համայնքի ղեկավարությունը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը, ինչպես նաեւ տասնյակ հայեր: Հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, բարձրացվել է եռագույն դրոշը: Երեկվա դրությամբ մարզիկներից արդեն Լոնդոնում են հրաձիգ Նորայր Բախտամյանը, լողորդներ Միքայել Քոլոյանն ու Անահիտ Բարսեղյանը եւ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Հուլիսի 23-ի առավոտյան դիմավորել են Ալբերտ Ազարյանին, այսօր պատվիրակությանը կմիանան եւս մի քանի մարզիկներ, իսկ ամենից շատ մասնակիցներ  կմիանան հուլիսի 25-ին` մոտավորապես պատվիրակության 80 տոկոսը: Կմնան միայն ըմբիշները, ովքեր կժամանեն օգոստոսին:
Հայաստանի պատվիրակությունն արդեն զբաղեցրել է հատկացված բնակարանները օլիմպիական ավանում, եւ ինչպես նշել է Հ. Ռոստոմյանը. ՙՄենք արդեն բնակվում ենք օլիմպիական ավանում: Մեր հարեւաններն են Սլովենիայի, Լիտվայի, Պերուի եւ Վրաստանի պատվիրակությունները:
Ամենուրեք մարզական, մարտական տրամադրություն է: Լոնդոնը լի է միլիոնավոր զբոսաշրջիկներով եւ բոլորը խոսում են միայն Օլիմպիական խաղերի մասին: Եղանակը շատ փոփոխական է: Երկու օր առաջ 11 անգամ անձրեւ տեղաց: Այս պահին արեւ է, բայց երեկոյան ցրտում է՚:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին մեկնարկող 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 25 մասնակից:

Մարզասեր ընթերցողների խնդրանքով ներկայացնում ենք
Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող
25 մարզիկների ասպարեզ դուրս գալու օրերն ու ժամերը:
Հուլիսի 28-    12:30` Հովհաննես Դավթյան, ձյուդո, 60 կգ
14:00` Արթուր Դավթյան, մարմնամարզություն
15:00` Նորայր Բախտամյան, հրաձգություն, օդամուղ ատրճանակ,
10 մետր Անդրանիկ Հակոբյան, բռնցքամարտ, 75 կգ, մենամարտի
ժամը դեռ հայտնի չէ
հուլիսի 29-    12:30` Արմեն Նազարյան, ձյուդո, 66 կգ
13:00` Անահիտ Բարսեղյան, թիկնալող, 100 մետր
հուլիսի 31-    13:00` Միքայել Քոլոյան, ազատ լողաոճ, 100 մետր
22:00` Առաքել Միրզոյան, ծանրամարտ, 69 կգ
օգոստոսի 1- 18:30` Մելինե Դալուզյան, ծանրամարտ, 60 կգ
22:00` Տիգրան Մարտիրոսյան, ծանրամարտ, 77 կգ
օգոստոսի 3-  22:00` Արա Խաչատրյան, ծանրամարտ, 85 կգ
22:50` Վարդան Փահլեւանյան, Արսեն Սարգսյան, աթլետիկա, հեռացատկ
օգոստոսի 4-  22:00` Նորայր Վարդանյան, ծանրամարտ, 94 կգ
օգոստոսի 5-  12:00` Նորայր Բախտամյան, հրաձգություն, ատրճանակ, 50 մետր
16:00` Արսեն Ջուլֆալակյան, հունահռոմեական ըմբշամարտ, 74 կգ
18:30` Հռիփսիմե Խուրշուդյան, ծանրամարտ, +75 կգ
օգոստոսի 6-  16:00` Յուրի Պատրիկեեւ, հունահռոմեական ըմբշամարտ, 120 կգ
օգոստոսի 7-  16:00` Հովհաննես Վարդերեսյան, 66 կգ, Արթուր Ալեքսանյան,
96 կգ հունահռոմեական ըմբշամարտ
օգոստոսի 8-   22:05` Մելիք Ջանոյան, աթլետիկա, նիզակի նետում
օգոստոսի 9-   22:05` Քրիստինե Հարությունյան, նիզակի նետում
օգոստոսի 10- 12:15` Արման Երեմյան, թեյքվանդո, 80 կգ
16:00` Միհրան Ջաբուրյան, ազատ ոճի  ըմբշամարտ, 55 կգ
օգոստոսի 11- 16:00` Հաջիմուրադ Նուրմուհամեդով, ազատ ոճի ըմբշամարտ, 84 կգ
օգոստոսի 12- 11:00` Դավիթ Սաֆարյան, ազատ ոճի ըմբշամարտ, 66 կգ:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ