Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post

ԿԱՍԿԱԴԸ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻԶԱՅՆՈՎ

Արխիվ 12-16

ԿԱՍԿԱԴԸ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻԶԱՅՆՈՎ



Արդեն քանի տարի է, երեւանցիների սիրելի վայր դարձած Կասկադում ՙԳաֆեսճյան՚ հիմնադրամը շինարարական աշխատանքներ է իրականացնում, որոնց վերջն այդպես էլ չի երեւում: Չնայած կառույցի անավարտ վիճակին` այնտեղ կազմակերպում են տարբեր մշակութային միջոցառումներ: Բայց, այնուամենայնիվ, թե° մայրաքաղաքի բնակիչներին, թե° հյուրերին հետաքրքրում է, թե երբ վերջնական տեսք կունենա Կասկադը: Ուստիեւ դիմեցինք Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանրային կապերի եւ մարքեթինգի պատասխանատու ԼԻԼԻԹ ՍՈԽԱԿՅԱՆԻՆ:
-Կասկադի շինարարությունն այդպես էլ ավարտին չի հասցվում, որն է դրա պատճառը: Հնարավոր է, որ ընդհանրապես ավարտին չհասցվի:
- Կասկադի շինարարությունը իրականում ոչ թե ընդհատվել է կամ ավարտին չի հասցվել, այլ պարզապես իրականացվել է դեռեւս Գաֆեսճյան արվեստի կենտրոնի շինարարության առաջին փուլը: Ի սկզբանե էլ նախատեսված էր երկու փուլ. առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են եւ շուտով կվերսկսվի նաեւ երկրորդ փուլինը:
- Երբ է նախատեսված երկրորդ փուլի վերսկսումը:
- Շուտով կվերսկսվեն: Դեռ չեն վերսկսվել, քանի որ կառույցի վերջնական դիզայնը դեռեւս  արված չէ, ԱՄՆ-ից սպասում ենք հաստատմանը: Երբ այդ հաստատումը լինի, այդ ժամանակ էլ կվերսկսվի Կասկադի շինարարությունը վերեւի մասում:
- Իսկ ինչու եք հենց ԱՄՆ-ի կողմից ուղարկված դիզայնին սպասում: Հայաստանում չկա±ն ճարտարապետներից դիզայներներ, որոնք ի վիճակի են տալ այդ կառույցին վերջնական տեսք:
- Ամերիկացի ճարտարապետներն ու դիզայնավորողները շատ ավելի ժամանակակից տեսք կարող են հաղորդել Կասկադին:
Միգուցեեւ ամերիկյան դիզայնավորողներն ավելի ժամանակակից են, բայց այլ հարց է, թե այդ ժամանակակից դիզայնն ինչքանո±վ կարող է համապատասխանել Երեւանի, հատկապես նրա կենտրոնական մասի թամանյանական ոճին: Այսինքն, չի± ստացվի այնպես, որ Հյուսիսային պողոտայի օրինակով կբերեն եւ ժամանակակից այլանդակության հերթական նմուշը կցցենª տասնամյակներ սպասված Կասկադի փոխարեն: Եվ, վերջապես, մի±թե դիզայներին, թեկուզեւ` ամերիկյան, պետք է տարիներ շարունակ սպասել: Առավել եւս, որ խոսքը մայրաքաղաքի կենտրոնական հատվածի մասին է: Մի±թե Կասկադն ավարտելու համար ի սկզբանե էլ այդքան երկար ժամանակ էր նախատեսված: Մի խոսքով` չնայած հիշատակված պարզաբանումներին, Կասկադի հետ կապված հարցերը դեռ բազում են, եւ հուսանք, որ արդեն մեր քաղաքային մարմինները կպատասխանեն դրանց:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ