Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՙՎԱՐԴԱՎԱՌԻՆ՚

Արխիվ 12-16

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՙՎԱՐԴԱՎԱՌԻՆ՚



Ոստիկանության կայքում երեկ տեղադրվել էր հետեւյալ տեղեկատվությունը. ՙՀուլիսի 23-ին, ժամը 01:30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սպանվել է Այգեպար գյուղի բնակիչ, 1960թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում, Ներքին Կարմիրաղբյուրի ՙՉինգիլ՚ կոչվող տարածքում, վիճաբանության ժամանակ, նրան դանակահարել եւ սպանել է Բերդ քաղաքի բնակիչ, նախկինում դատված, 1985թ. ծնված Վրեժ  Մ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ՚:
Զանգվածային լրատվամիջոցները փոքր-ինչ ավելի ՙշռայլ՚ էին գտնվել եւ ՙհավելյալ՚ տեղեկացրել, որ սպանությունը տեղի էր ունեցել խնջույքի ժամանակ. Վարդավառի տոնակատարությանը հավաքվել էին մարզի տարբեր բնակավայրերի բնակիչներ: ՙԿենցաղային՚ վիճաբանության ժամանակ Բերդ քաղաքի բնակիչ  27-ամյա Վրեժ Մելիքյանը դանակի մի քանի հարվածներով սպանել էր Տավուշի Այգեպարցի 52-ամյա Խաչիկ Խաչատրյանին:
ՙԿենցաղային վեճի ու սպանության՚ պատկերը, սակայն, ՙփչացվել՚ էր այն փաստով, որ դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը գլխավորել էր մարզի ոստիկանապետը, իսկ կայծակնային արագությամբ ձեւավորված քննչական խումբը առաջնորդել էր քննչական բաժնի պետը: Հատկանշական է նաեւ, որ ՙկենցաղային՚ սպանության դանակի որոնումներով զբաղվել էր ՙանձամբ՚ Բերդի ոստիկանապետը: Ոչ պաշտոնական տվյալներով սկզբից Խ. Խաչատրյանը ապակե շշով հարվածել էր ոմն Մանվելի գլխին, իսկ Վ. Մելիքյանը ձեռքը գցել էր դանակին: Լուսադեմին մարդասպանը հայտնաբերվել էր:
Ասպիսով կարելի է արձանագրել, թե հանցագործությունը բացահայտվել է: Մնում են ՙմանրուքներ՚, որոնք կհաստատեն կամ, ինչն ավելի հավանական է, կհերքեն հանցագործության ՙկենցաղային՚ վարկածը: Մարզի դատախազության բոլոր դատախազների զբաղված լինելու պատճառաբանությամբ...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ