Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post

ԻՆՉՈՒ ՉԵՂԱՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՙՔՈՉԱՐԻ՚ ԱՂԴԱՄԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 19-ԱՄՅԱԿԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ՉԵՂԱՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՙՔՈՉԱՐԻ՚
ԱՂԴԱՄԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 19-ԱՄՅԱԿԻՆ


Երեկ ազգս հայոց եւ Արցախս սիրելի պետք է տոներ իր մեծագույն հաղթանակներից մեկը` Աղդամի ազատագրումը: Չէ± որ ընդամենը 19 տարի առաջ` հուլիսի 23-ին, ոչնչացվեցին Աղդամ քաղաքում տեղակայված հակառակորդի կրակակետերը: Ադրբեջանի` մեծությամբ չորրորդ քաղաքը` ՙգայլի որջը՚, որը սպառնում էր միանգամից Մարտակերտի, Ասկերանի ու Մարտունու շրջաններին, եւ որտեղից թշնամին անընդհատ ձգտում էր Ասկերանով ուղիղ գծով գրոհել Ստեփանակերտ, այլեւս որեւէ վտանգ չէր ներկայացնում Արցախի համար: Եվ վերականգնեց հնամենի Ակն անունը, եւ պեղվեց Տիգրանակերտը... Իհարկե, դեռ ոչ մի հաղթանակ առանց զոհերի չի եղել, եւ Աղդամն էլ բացառություն չէր. թշնամու երկու ինքնաթիռներ 3 կասետային ռումբ գցեցին Կապան քաղաքի վրա, զոհվեց 4, վիրավորվեց 14 բնակիչ, որից հետո` հուլիսի 25-ին, Աղդամի անկումից հետո Բաքուն առաջին անգամ ուղիղ շփման մեջ մտավ Ստեփանակերտի հետ, եւ ձեռք բերվեց հուլիսի 25-ի ժամը 00.00-ից սկսած եռօրյա հրադադարի հաստատման մասին համաձայնությունը:
Իհարկե, յուրաքանչյուրս այս պահին ընթերցում ու ներքուստ ցնծում ենք կարեւոր իրադարձության համար, բայց երեկ այն մի թեթեւ հիշատակվեց միայն լրատվական կայքերում:
Թե ինչպես տոնվեց Աղդամի հաղթանակն Արցախում, ՙԻրավունքը՚ պարզեց ԼՂՀ կրկին նորընտիր նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ.
- Իհարկե, մարդիկ հիշում են, բայց մեծ տոնակատարություն չի եղել: Ուղղակի այլ խնդիրներ կան: Թեպետ տոնին անդրադարձել են հեռուստատեսությամբ, թերթերով: Սովորաբար, այդպիսի մեծ, այսպես ասած, տոնախմբություններ չեն կազմակերպում այս տոնի կապակցությամբ: Գուցե նաեւ նրա հետ է կապված, որ հոբելյան չէ: Եթե հոբելյանական լիներ, բնականաբար, ավելի մեծ թափ կստանար այդ հիշատակումը, տարբեր գիտաժողովներ կկազմակերպվեին: Կարծում եմ` զուտ դրանով էր պայմանավորված:
Բայց ինչու, գրողը տանի, միայն հոբելյանական տարեդարձերին: Ինչո±ւ, օրինակ, հաղթական ՙքոչարի՚ չլիներ ե°ւ Աղդամում, ե°ւ մեծն արքայի կառուցած արցախյան Տիգրանակերտում: Ու հետո այդ ամենի տեսագրություններով ողողվեր համացանցը` ի փառս մեր մարտիկների եւ ի սարսափ անարգ թշնամյաց...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ