Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post

Ե°Վ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ, Ե°Վ ՀԱԿ-Ի ԼԱՉԱՌ ՏՂԱՆԵՐԸ

Արխիվ 12-16

Ե°Վ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ, Ե°Վ ՀԱԿ-Ի ԼԱՉԱՌ ՏՂԱՆԵՐԸ

ՀԱԿ-ը օրինախախտ ակտիվիստներին ո°չ ավել, ո°չ պակաս քաղբանտարկյալ է անվանում: Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց անցած տարվա օգոստոսի 9-ից կալանավորված Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանին` 3 տարվա ազատազրկման, իսկ Սարգիս Գեւորգյանի ու Դավիթ Քիրամիջյանի համար դատարանը վճռեց երկու տարվա ազատազրկում:
Տղաներին քաղբանտարկյալներ ՙհռչակելու՚ առնչությամբ դիմեցինք ՙԱզգային ինքնորոշում միավորում՚ կուսակցության նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ:
-Պարոն Հայրիկյան, որքանո±վ եք ընդունելի համարում, որ ե°ւ Դուք Սովետական Միությունում համարվեցիք քաղբանտարկյալ, ե°ւ այսօր մի խումբ տղաներ, որոնք բախում են ունեցել ոստիկանների հետ, ՀԱԿ-ի պնդմամբ, նույնպես կոչվեն քաղբանտարկյալ:
- Դե, նայած համարողն ով է: Շատ կարեւոր է, թե ով է համարում, այսինքն` կարեւոր է հետեւյալը. եթե մարդն իրապես քաղաքական դրդապատճառներով է հետապնդման ենթարկվում, ինքը կարող է նույնիսկ քաղաքական հոդվածով դատված չլինել, բայց համարվել քաղկալանավոր: Բայց այս դեպքում չգիտեմ, ես մանրամասներին ծանոթ չեմ: Գիտեմ, որ, օրինակ, Ազատ Արշակյանին 1974 թվականին կալանավորեցին երկու հոդվածով. մեկը քրեական հոդված էր, այսինքն` ոստիկանին դիմադրություն ցույց տալու առնչությամբ, մյուսը` քաղաքական: Վերջինս քաղաքական հոդվածի համար քաղբանտարկյալ էր ճանաչված: Հիմա այս տղաների մեղադրանքը դիմադրությունն է կա°մ սարքել են, կա°մ իրենք են մեղավոր, նուրբ հարց է: Ցավոք սրտի, չունենք այն փայլուն դատարանը, որ կանգնեինք ու ասեինք` դատարանը որոշել է, եւ վերջ:
- Այնուամենայնիվ, Դուք ինչպես կանվանեիք այս դեպքը:
- Ես նախընտրում եմ գործը մանրակրկիտ քննող համապատասխան մարմնի կարծիքը լսել, բայց այդ համապատասխան մարմինն էլ պիտի իր բարձրության վրա լինի: Այսօր շատ են խոսակցությունները, որ մեր դատավորներն անկախ չեն, մեր դատարանն անկախ չէ, դրա համար անաչառ գնահատական տալ չեմ կարող: Իսկ իմը մասնավոր դեպք էր, որը ուզում եմ մոռանալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ