Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post

ՙԱՐՋԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ՚ ՄԱՐԴ ՉԻ ՄՏԵԼ

Արխիվ 12-16

ՙԱՐՋԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ՚ ՄԱՐԴ ՉԻ ՄՏԵԼ

Էլ կայքերում եւ սոցիալական ցանցներում օրերս նոր հայտարարություններ եղան այն մասին, թե մի խումբ մարդիկ մտել են Վայոց Ձորի մարզում գտնվող ՙԱրջերի քարանձավ՚ ու վնասել սենյակների սալիկները:
Լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության՚ ՊՈԱԿ-ի տնօրենի` հասարակայնության հետ կապերի գծով օգնական ՄԱՐԻՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ եւ ստացանք հետեւյալ պատասխանը.  
-ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության՚ ՊՈԱԿ-ի ՙԱրփի՚ բնապատմական արգելոցի վարիչ Ավետ Հայրապետյանը, ՙԳլաձորի համալսարան՚ պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բորիս Քոչարյանը, ինչպես նաեւ Գնիշիկի գյուղապետարանի պատասխանատու ներկայացուցիչը հուլիսի 21-ին եղել են քարանձավում: Նրանք արձանագրել են, որ քարանձավի դուռը փակ է, քարանձավի ներսի առաջին դահլիճում կոտրած կամ տեղաշարժված նոր ստալագմիդներ չեն հայտնաբերվել: Քարանձավի ներսում` հատակի վրա, որեւէ ոտնահետք եւս չի հայտնաբերվել: Ի դեպ, քարանձավի մուտքի ճաղերը եւ շրջակայքը ծածկված է եղել սարդոստայնի ցանցով: Ա. Հայրապետյանը, Բ. Քոչարյանը զրուցել են նաեւ Մոզրով համայնքի (քարանձավը գտնվում է այդ համայնքի տարածքում) բնակիչների հետ, ովքեր հաստատել են, որ վերջին հինգ ամիսների ընթացքում որեւէ այցելու չեն տեսել: Այցելության առիթով կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են ՙԱրփի՚ բնապատմական արգելոցի վարիչ Ավետ Հայրապետյանը, ՙԳլաձորի համալսարան՚ պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բորիս Քոչարյանը, Գնիշիկի գյուղապետ Մեսրոպ Մելքոնյանը:
Հետեւաբար, հայտարարությունները, թե ՙԱրջերի քարանձավ՚ մարդիկ են մուտք գործել ու սալիկներ ջարդել, կեղծ են ու շինծու: ՙՉենք լռելու՚-ի սուտ հայտարարություններն անպատասխան չեն մնալու: Ավելին`  ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ը եւս չի լռելու, մանավանդ, որ սա առաջին դեպքը չէ  եւ կդիմի դատախազություն` հայտարարությանն օրինական ընթացք տալու համար:

Ռ. Թ.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ