Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post

ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ԹԱԵՔՎԱՆԴՈԻՍՏԸ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ԹԱԵՔՎԱՆԴՈԻՍՏԸ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ



Այս տարվա հունվարի 29-ին` իր ծննդյան օրը, Կազանում կայացած թաեքվանդոյի եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարում 80կգ քաշային կարգում հանդես եկած ԱՐՄԱՆ ԵՐԵՄՅԱՆԸ նվաճել էր օլիմպիական ուղեգիր:
Ընդ որում, նա առաջին հայ թաեքվանդոիստն է, ով օլիմպիական ուղեգիր է նվաճել: Երեկ գիշեր նրանք արդեն մեկնելու էին, եւ մենք հասցրեցինք զրուցել հայ օլիմպիականի հետ: Ինչպես նշեց Արմանը, 2008 թվականին ամուսնացել է, երեք տարեկան տղա ունի:
եր մարզաձեւը շատ առումներով վտանգավոր է, եւ, երբ մրցումների եք գնում, Ձեր կինը չի± անհանգստանում:
- Մինչեւ ամուսնանալը տեղյակ է եղել, թե ինչով եմ զբաղվում: Իհարկե, անհանգստանում է` ինչպես միշտ, բայց գիտի, որ դա իմ սիրած գործն է:
- Իսկ տղային բերում է մրցումների:
- Պարապմունքներին է գալիս, մրցումներն էլ տեսագրությամբ դիտում է, ուրախանում, հիմա ասում է. ՙՈր ցույց տան պապային, պիտի նայեմ օգոստոսի 10-ին՚:
- Մի քիչ պատմեք Ձեր մարզական կենսագրության մասին:
- 1994 թվականից եմ զբաղվում թաեքվանդոյով: 2001-ին Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 2-րդ, 2003-ին` 3-րդ տեղն եմ զբաղեցրել: 2005, 2007 եւ 2009 թվականների համաշխարհային ունիվերսիադաներում զբաղեցրել եմ 3-րդ տեղը: 2008-ին դարձել եմ մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, հաղթել եմ մի շարք մրցաշարերում:
- Ո±վ է եղել Ձեր առաջին մարզիչը:
- Իմ առաջին մարզիչը եղել է Արսեն Ավետիսյանը, իսկ հիմա երկու մարզիչ ունեմ` Գեւորգ Դանիելյանը եւ Արամ Սահակյանը:
- Ինչպե±ս անցկացրիք նախապատրաստական շրջանը:
- Բոլոր ուսումնամարզական հավաքներն անցկացրինք նորմալ, երեկ ավարտեցինք: Երեւանում էինք 27 օր, օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում, դրսից ռուս մարզիկներ էինք հրավիրել որպես մարզումային մրցակից, մոտ մեկ ամիս ինձ հետ եղան: Մինչ այդ էլ Դաղստանում եմ եղել:
- Ավելի բարձր քաշային կարգի± մրցակիցներ էին:
- Մեկը իմ քաշային կարգից մի կարգ ցածր էր, մյուսը` բարձր:
Նրանք բարձրակարգ մարզիկներ են, բայց Օլիմպիական խաղերին չեն մասնակցում. վարկանիշ չեն ձեռք բերել: Ամենակարեւորն այն է, որ ամեն ինչ առանց վնասվածքի անցավ: Ի դեպ, այս տարի ապրիլ-մայիսին Եվրոպայի առաջնությանը պետք է մասնակցեի, բայց թեթեւ վնասվածքի պատճառով չուզեցի ռիսկի դիմել Օլիմպիական խաղերից առաջ. կարող էր վնասվածքը բարդանալ ու խանգարել նախապատրաստական փուլին:
- Ինչո±ւ հենց այդ մարզաձեւն ընտրեցիք: Գուցե սկսել եք բռնցքամարտի±ց:
- Չնայած հայրս տասներկու տարի բռնցքամարտիկ է եղել, ութ տարի հավաքականում է եղել ԽՍՀՄ տարիներին, եւ ես բռնցքամարտ սիրում էի, բայց թաեքվանդոն էլ սիրեցի...
- Հայաստանում ձեր մարզաձեւը հեռանկարներ ունի±:
- Մի քիչ դժվարանում եմ այդ հարցին պատասխանել... Լավ մարզիկներ ունենք Հայաստանում, եւ սպորտում ամեն ինչ հնարավոր է: Մեր մարզաձեւը 2000 թվականից օլիմպիական է, բայց մինչ այդ օլիմպիական վարկանիշ ձեռք բերել մեր մարզիկներին չի հաջողվել: Մեր մարզաձեւում դա շատ դժվար է. ի տարբերություն այլ մարզաձեւերի, մեզ մոտ վարկանիշ ձեռք բերելու երկու հնարավորություն ունես, որից մեկն աշխարհի մասշտաբով է, մյուսը` Եվրոպայի: Ընդ որում, մինչեւ երրորդ տեղ զբաղեցնողն է գնում օլիմպիադա: Առաջին մրցաշարին, որը Բաքվում էր, չէի կարողացել մասնակցել:

Զրույցը` Ռ. ԹԱԹՈՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ