Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post

ՄԵԶ ՄԻԱՅՆ ՙՕԼԻԳԱՐԽ՚ ՍԵՐԻԱԼՆ ԷՐ ՊԱԿԱՍ

Արխիվ 12-16

ՄԵԶ ՄԻԱՅՆ ՙՕԼԻԳԱՐԽ՚ ՍԵՐԻԱԼՆ ԷՐ ՊԱԿԱՍ



Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մերօրյա տխրահռչակ հերոսները օլիգարխներն են, եւ ահա պարզվում է, որ շուտով վերջիններս կունենան նաեւ համանուն ֆիլմ: Օրերս համացանցում շրջանառվում էր, թե դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Գոռ Վարդանյանը պատրաստում է իր նոր ՙՕլիգարխ՚ ֆիլմը, որն իր կրիմինալ տեսարաններով ու առանձնահատուկ դաժանությամբ ավելի աչքի կընկնի, քան այսօրվա սերիալներն են: Մի±թե այսօր, երբ մի խումբ մտավորականներ եւ ՀԿ-ներ հեռուստատեսության որակի, ագրեսիվ, քրեական, հակասոցիալական սերիալների դեմ են պայքարում, դրանց կողքին կծնվի ավելի վատը: Սակայն, ՙԻրավունքի՚ հետ զրույցում ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հերքեց համացանցում տարածված մտավախությունները.
-Այն, որ պատրաստվում ենք նոր ֆիլմ նկարահանել, ճիշտ է: Գեղարվեստական խաղարկային ֆիլմ է լինելու: Իսկ թե ֆիլմում լինելու են կրիմինալ տեսարաններ, արյունալի դրվագներ, այդպիսի բան չկա: Սա գեղարվեստական ֆիլմ է, եւ իր սյուժեն ու ոճը մի քիչ այլ է, ավելի շատ սա դրամատիկ թրիլլեր է իր բնույթով: Այդպես չէ, որ մենք քարոզելու ենք արյունալի տեսարաններ կամ կրիմինալ պատմություններ: Ֆիլմը մարդկային մի պատմության մասին է, որը ներկայացնում է, թե ինչպես է ժամանակը ստիպում մարդկանց անցնել մարդկային որոշակի ճանապարհների միջով, որտեղ իր ե°ւ բացասական, ե°ւ դրական կողմերն է ցույց տալիս: Ինչ-որ տեղ ֆիլմը հիմնականում լինելու է ավելի դաստիարակչական, որ մարդիկ տեսնեն դրա վատ կողմերը ու փորձեն չնմանվել այդ կերպարին: Իսկ համացանցում չգիտեմ ինչեր են գրում, երեւի ամեն մեկն իրենից դուրս մի բան մտածում եւ գրում է: Այն նորմալ, լավ ֆիլմ է լինելու:
- Իսկ իսկապե±ս ֆիլմը վերնագրել եք ՙՕլիգարխ՚:
- Այո, ՙՕլիգարխ՚ է ֆիլմի վերնագիրը, ֆիլմի հերոսն էլ մարդ է, որը դառնում է օլիգարխ :
- Որքանո±վ եք համոզված, որ մեր երեխաները վաղն էլ չեն սկսի բակում այդ հերոսին ընդօրինակել:
- Երբ ֆիլմը պատրաստ լինի եւ դիտեք, այդ ժամանակ ձեր կարծիքը կասեք, թե մարդիկ, հեռուստադիտողները կամ երեխաները, որ դիտեն այդ ֆիլմը որ հերոսին կփորձեն նմանվել: Բնական է, մենք ուզում ենք այնպիսի ֆիլմեր նկարահանել, որ մեր երիտասարդները կամ ընդհանրապես հեռուստադիտողները դիտելով` ընդօրինակեն դրական, եւ ոչ թե բացասական հերոսներին:
-Մերօրյա օլիգարխները իրենց կտեսնե±ն այդ կերպարի մեջ:
- Ոչ, իրական ոչ մի օլիգարխի կամ ինչ-որ մի կրիմինալ տարրի չենք ուզում նմանեցնել: Ֆիլմը կլինի, ամեն մեկը կտեսի ու հետո ով որ կերպարին կուզի` թող իրեն նմանեցնի: Բայց մեր հիմնական նպատակը հեռուստադիտողին ավելի դրական էներգիա հաղորդելն է:
- Ե±րբ եք նախատեսում ֆիլմի պրեմիերան:
- Դեռ նախապատրաստական աշխատանքներն ենք անում: Վաղը մեկնում եմ ԱՄՆ-ը, այնտեղ տեղանքներն ենք ընտրելու նկարահանումների համար: Իսկ կոնկրետ, թե երբ պատրաստ կլինի ֆիլմը, չեմ ուզում օր նշել, որովհետեւ այն, ինչ կապված է ապագայի հետ, չես կարող միանշանակ ասել, երբ պատրաստ կլինի: Աստծո հաջողությամբ, հավանաբար, մի քանի ամսից:
Դե ինչ, փորձենք հավատալ, որ այսօր կրիմինալ-մրիմինալ խաղացող փոքրիկները, վաղն էլ օլիգարխ-մօլիգարխ չենք խաղա: Ի դեպ, ֆիլմի հովանավորներն են ամերիկյան ՙGolden Point Production՚-ը, ՙՀայ ֆիլմ՚ ստուդիան եւ Հանրային հեռուստատեսությունը...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ