Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post

ՙԴԱ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ԱՄԵՆ ՄԻ ԵԶԴՈՒ ՀԱՄԱՐ՚

Արխիվ 12-16

ՙԴԱ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ԱՄԵՆ ՄԻ ԵԶԴՈՒ ՀԱՄԱՐ՚

Դժգոհության մեծ ալիք է բարձրացել Հայաստանի եզդիների շրջանում: Այն ժամանակ, երբ օր օրի հայուհիներն ավելի անտարբեր են դառնում ամուսնության նկատմամբ, եզդիները բողոքում են, թե ինչու ՀՀ Կառավարության որոշման համաձայն այլեւս աղջիկների ամուսնության նախաշեմը կլինի ոչ թե 17 տարեկանը, այլ 18-ը:
-Դա զայրույթ է մեզ համար, - ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆՆ ու ավելացրեց,- եզդի ժողովուրդը 60 հազար է, եւ այդ համայնքը ամբողջությամբ չի ընդունում այս որոշումը: Միեւնույնն է` աղջիկները կամուսնանան 15-16 տարեկանից, կառավարությունն ընդունի, թե չընդունի: Պարզապես, երբ համայնքը չի ուզում, պետք է հատուկ որոշում ընդունեն, որովհետեւ դարեր շարունակ եղել է այսպես, եւ չի վերացվել: Քիչ է մնում, որ Եվրոպան մեզ ստիպի, որ եզդիներն ուրիշ ազգերի հետ ամուսնանան, ինչի իրավունքը չունեն, դա գնդակահարություն կլինի ամեն մի եզդու համար: Ախր ընդունված չէ, մեր օրենքը թույլ չի տալիս, խիստ է շատ: Սա ազգային առանձնահատուկ որոշում է, նշանակություն ունեցող ավանդույթներ են, որոնք պահպանվելու են` որոշում ընդունվի, թե չընդունվի: Կառավարության որոշումը նշանակություն չի ունենալու եզդի ժողովրդի համար, հավատացնում եմ ձեզ:
- Իսկ կառավարության որոշման դեմ քայլեր ձեռնարկելու եք:
- Քայլը որն է, հո պատերազմ չենք հայտարարելու: Մենք Հայաստանի կառավարության բոլոր որոշումներն ընդունում ենք, բայց այս որոշումը հակասում է մեր ազգային առանձնահատկությանն ու սովորությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ