Ռուսաստանը և Էստոնիան բաց պատերազմի եզրին են. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post

ՙԱՉՔԸ ԴՈՒՐՍ ԳԱ, ԱՆՈՒՆԸ ԴՈՒՐՍ ՉԳԱ

Արխիվ 12-16

ԱՉՔԸ ԴՈՒՐՍ ԳԱ, ԱՆՈՒՆԸ ԴՈՒՐՍ ՉԳԱ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուª Սպարտակ Ղուկասյանի վերջերս չկայացած Մոսկվա մեկնելու պատմության հետ նման մեկ վարկած էլ է շրջանառվում: Համաձայն Գյումրու մեր աղբյուրների, Ս. Ղուկասյանը վերջերս ոստիկանության կողմից համարվում էր մի քանի շաբաթ առաջ Գյումրիում տեղի ունեցած դանակահարության հայտնի դեպքի հիմնական դերակատարը: Ուստիեւ գործի քննության ընթացքում նրան արգելված էր բացակայել հանրապետությունից ու դա ֆիքսված էր սահմանային անցակետերում:  Բայց ահա նույն աղբյուրները վստահեցնում են, որ քննության ընթացքում հաստատվել է Ս. Ղուկասյանի ալիբին: Այսինքն, որ նա այդ միջադեպի օրերին առհասարակ չի գտնվել Գյումրիում: Բնականաբար, Ս. Ղուկասյանի կասկածյալ լինելու կարգավիճակը փոխվել է, դա ֆիքսվել է ոստիկանության բազայում, սակայն ԱԱԾ-ի տեղեկատվական ցանցում որեւէ փոփոխություն չի եղել: Հետեւաբար ե°ւ օդանավակայանի անցագրային կետում ԱԱԾ-ի տեղեկատվական բազայով արգելվել է Ս. Ղուկասյանի հանրապետությունից դուրս գալը, ե°ւ տվյալ կառույցը շտապել է հենց օդանավակայանից Ս. Ղուկասյանին ճամփել: Բայց խնդիրն այժմ կարգավորված է:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԸ ՉՋՐԱԶՐԿՎԵՑԻՆ


Ըստ մեր ունեցած տեղեկությունների, շուրջ երկու ամիս է, ինչ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում խմելու ջուր չկա: Դե, եթե հաշվի առնենք այս շոգ օրերը եւ քրեակատարողականում ժամանակավոր բնակվող կալանավորների թիվը, ապա պատկերը ակամայից պարզ է դառնում: Այս հարցով դիմեցինք ՀՀ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից պատասխանեցին, որ ՙՓչացել էր ջրամղիչ շարժիչը, սակայն ինքնահոս ջուր կա, ոչ բոլոր տեղերն են ջրազրկված: Բայց դա մի քանի օրվա պատմություն է եղել, մասնագետ է հրավիրվել, որպեսզի սարքվի, եւ այդ խնդիրն արդեն վերացվել է՚:
Դե ինչ լավ է, որ ազատազրկվածները գոնե չջրազրկվեցին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ


ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ


Վերջերս շրջանառվող այն լուրերը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը այլեւս ԲՀԿ գրասենյակ չի այցելում եւ խզել է կապերն ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ԲՀԿ առաջնորդի հետ, ՙԻրավունքի՚ հետ զրույցում հերքեց ԲՀԿ առաջնորդի նորընտիր խոսնակ ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ.
- Գագիկ Ծառուկյանի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը հիմա ընդամենը արձակուրդում է գտնվում ու հանգստանում է նախընտրական լարված քարոզարշավից հետո: Մնացած մանրամասները կարող եք իրենից ճշտել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ