Աշխարհում լավագույն կոստյումների դիզայներների թոփ տասնյակում հայտնվել է Միքայել Շարաֆյանը
Արխիվ 16-20Հրապարակվել է աշխարհում լավագույն կոստյումների դիզայներների այս տարվա թոփ տասնյակը, որոնց շարքում է ամերիկաբնակ հայազգի դիզայներ ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆԸ` ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լեւոն Շարաֆյանի որդին:
Հիշեցնենք, որ Շարաֆյան կրտսերն ԱՄՆ-ում զբաղվում եմ ֆիլմերի հագուստների ձեւավորմամբ: Նրա աշխատանքներից են «Field of Screams», «Snitch», «Lost and Found in Armenia», «Betrayal» գեղարվեստական ֆիլմերի, ինչպես նաեւ վեց կարճամետրաժ ֆիլմի ու երկու տեսահոլովակի` «Disasteroid», «Gold n’Honey» հագուստները:
Սակայն, այսքանով չեն ավարտվում Մ. Շարաֆյանի կողմից հեղինակած եւ մեծ ճանաչում ձեռք բերած աշխատանքները: Նրա ձեռքի աշխատանքներից է նաեւ «The Nutcracker» բալետի ո ւ «Moulin Rouge» մյուզիքլի հագուստները:
Նշենք, որ դեռեւս 2011թվականին Հոլիվուդի լոսանջելեսյան կինոփառատոնում մրցանակի է արժանացել «Լավագույն կոստյում դիզայն» անվանակարգում՝ «Disasteroid» երաժշտական հոլովակի համար:
Այդուհանդերձ, հայ հանրության շրջանակներում Միքայել Շարաֆյանը ավելի հայտնի է որպես դերասան, որը հանդես է եկել «Հարսնացուն Վեգասից» գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերում:
Ի դեպ, «Իրավունքի» տեղեկությունների համաձայն, վերջին շրջանում հայտնի դիզայները աշխատում էր մի պատմական ֆիլմի վրա, որտեղ նկարահանվում է օսկարակիր դերասանուհի Շերլի Մաքլեյնը: Ֆիլմը բասկետբոլի երիտասարդ թիմի մասին է, որի պատմությունը տեղի է ունենում 1939 թվականին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
