ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

ՙՙԻՆՉՈՒ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Մարտի 28-ին, ապա 30-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված էր Վիլյամ Շեքսպիրի ՙՌիչարդ Երրորդ՚ ներկայացման պրեմիերան` Արթուր Սահակյանի բեմադրությամբ, որը նվիրված է հայ բեմի մեծանուն դերասան Բաբկեն Ներսիսյանի հիշատակին: Գլխավոր դերում հանդես է գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը: Մարտի 28-ին նախատեսված պրեմիերան որոշվեց անցկացնել մարտի 30-ին, սակայն` այդ օրն էլ չկայացավ: Նույնիսկ խմբագրություն զանգահարած տոմս գնած հանդիսականներից մեզ տեղեկացրին, որ այդ օրը գնացել են թատրոն եւ ստիպված հետ են վերադարձել, քանի որ առանց պատճառաբանելու` տեղեկացրել են, որ ներկայացումը հետաձգվել է:
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից ՙԻրավունքին՚ տեղեկացրին, որ միակ պատճառը անսպասելի եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել. ՙ900 տեղանոց դահլիճ է, տոմսերը վաճառված են եղել, իհարկե, հեռախոսակապով, ում գիտեինք, ճանաչում էինք, ժամանակից շուտ տեղեկացրել ենք, որ հետաձգվում է ներկայացման պրեմիերան: Հիմա չենք բացառում. կարող է լինեն մարդիկ, որ եկել ու հետ են գնացել: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով է հետաձգվել, որովհետեւ մենք մարզերից էլ հանդիսատես ունեինք, որ պիտի գային պրեմիերային եւ ճանապարհների փակված լինելը խանգարեց, որպեսզի նրանք ներկա լինեն, ուստի հարմար գտանք ներկայացումը հետաձգել մինչեւ Ապրիլի 3-ը՚:
Հուսանք, որ ապրիլի 3-ին մի քանի անգամ հետաձգված ներկայացման պրեմիերան կկայանա անխափան:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ