ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց 8-ամյա Սիմոն Հարությունյանի հետ

Արխիվ 12-16

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց 8-ամյա Սիմոն Հարությունյանի հետ

Ապրիլի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հյուրը 8-ամյա Սիմոն Հարությունյանն էր, ով խորհրդարան էր այցելել հոր ուղեկցությամբ: Հանդիպումը կայացավ Սիմոնի խնդրանքով: Խորհրդարանի ղեկավարը առանձնահատուկ ջերմությամբ ընդունեց տղային եւ ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում Սիմոնը ԱԺ նախագահին պատմեց իր հաջողությունների ու ցանկությունների մասին. նա նաեւ երազում է ներկա գտնվել ԱԺ քառօրյա նիստերին: Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ Սիմոնը հնարավորություն կունենա այցելել խորհրդարան եւ հետեւել ԱԺ նիստերին: ԱԺ նախագահը 8-ամյա տղային հորդորեց լավ սովորել ու գիտելիքները խորացնել նաեւ բոլոր առարկաների ուղղությամբ: «Միայն գիտելիքով զինված մարդն է կյանքում հաղթահարում բոլոր դժվարությունները»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով՝ հպարտ է, որ նման սերունդ կա Հայաստանում: Սիմոնը ունի եւս մեկ երազանք. նա ցանկանում է 2015 թ-ին հանդիպել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին եւ կոնկրետ պահանջ ներկայացնել. ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ վերադարձնել հայկական հողերը:

Նշենք, որ Սիմոն Հարությունյանը օժտված է առանձնահատուկ հիշողությամբ, ամբողջությամբ գիտի աշխարհի քարտեզը, բոլոր պետությունների մայրաքաղաքներն ու դրոշները: Սիմոնը իր կարողությունների շնորհիվ գրանցված է հայկական Դյուցազնագրքում, որի մի օրինակն էլ նա նվիրեց ԱԺ նախագահին:

Հրաժեշտից առաջ Սիմոն Հարությունյանը լուսանկարվեց ԱԺ նախագահի հետ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ