ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

"ԳԻՏԵՔ ԻՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ՍԻԲԻՐԻ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ"

Արխիվ 12-16

"ԳԻՏԵՔ ԻՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ՍԻԲԻՐԻ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ"

«Հայաստանի երկրաբանական կառուցվածքը բարենպաստ չէ նավթի ու գազի հանքավայրերի համար: Դեռևս 1930-ական թվականներից ուսումնասիրություններ արվել են պարզելու` Հայաստանում կա՞ նավթ ու գազ, թե՞ ոչ, սակայն 90-ականների վերջին ամերիկյան մասնավոր ընկերության աշխատանքների արդյունքներն անհեռանկարային եղան: Կարծում եմ` մենք չպետք է կենտրոնանք նավթի ու գազի վրա, որովհետև դրանք բնությունն ավերող հանքավայրեր են: Եթե դուք տեսնեք, թե ինչ վիճակում է Սիբիրի բնությունը` նավթի ու գազի հանքավայրերի պատճառով, կապշեք: Հայաստանն, իր փոքր տարածքով, իրավունք չունի գնալ այդ ուղիով»,-այսօր երկրաբանի օրվա առիթով հրավիրված ասուլիսին "Իրավունք" թերթի` Հայաստանում նավթ կամ գազ կա՞ հարցին պատասխանելով, ասաց ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Ջրբաշյանը: Գալով սեղանքներին` ակադեմիկոսն ասաց, որ Հայաստանի տարածքը գտնվում է չհանդարտված երկրաբանական շրջանում, որը կոչվում է Կովկասյան հատված: «Լեռնագոյացման պրոցեսները Հայաստանի տարածքում դեռ չեն ավարտվել: Դրա մասին են վկայում ժամական առ ժամանակ տեղի ունեցող սողանքներն ու երկրաշարժերը: Հայաստանի տարածքում  մոտ 150 գործող սողանք կա, որը շատ մեծ թիվ է մեր երկրի համար: Սողանքներն առաջանում են 2 պատճառով` բնական ճանապարհով և մարդկային տեխնոգեն գործոնի ազդեցությամբ: Մենք շատ խիստ, խելացի գործունենություն պիտի ծավալենք այն տարածքներում, որտեղ սողանքների վտանգ կա: Գառնիի տարածքում, օրինակ, որը սողանքային գոտի է,  սեփականաշնորհումից հետո այդ հողերը սկսեցին սահել, որովհետև գյուղացիները սկսեցին շատ ջրել: Սողանքների դեմ կարելի է պայքարել անտառներ տնկելով, բայց մենք հակառակն ենք անում»,-ասաց Ռուբեն Ջրբաշյանը:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ