ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

«ՕՐԻՆԱԿԱՆ Է, ԹԵ` ՈՉ, ՀԵՌՎԻՑ ԴԱՏԵԼԸ ՄԻ ՔԻՉ ԴԺՎԱՐ Է»

Արխիվ 12-16

«ՕՐԻՆԱԿԱՆ Է, ԹԵ` ՈՉ, ՀԵՌՎԻՑ ԴԱՏԵԼԸ ՄԻ ՔԻՉ ԴԺՎԱՐ Է»

 

Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Ղազախստանի համայնքի նախագահ Արտյուշա Կարապետյանը հայտարարել է, որ շուտով փակելու է Ղազախստանի Ս. Կարապետ հայկական եկեղեցին: Սակայն ժողովուրդը ոտքի է կանգնել եւ աղմկել, ինչից հետո նա ասել է, որ փակում է` վերանորոգելու նպատակով: Եվ մարտի 30-ին` կիրակի օրով, եկեղեցին փակ է եղել, ու կիրակնօրա Ս. պատարագը տեղի չի ունեցել: Ապա Ղազախստանի հայ համայնքի նախագահը սպառնացել է, որ ապրիլի 24-ին որեւէ հայ չհամարձակվի գալ եկեղեցի ու միջոցառում անցկացնել:

Այս պատմության պարզաբանման համար «Իրավունքը» դիմեց ՀՀ Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ով նախ նշեց, որ հերթական ապատեղեկատվությունն է տարածվում, ապա մանրամասնեց ողջ եղելությունը.

- Երկար տարիներ Ղազախստանի հայ համայնքի ղեկավարը Արտյուշա Կարապետյանն է, որը նաեւ հայտնի բիզնեսմեն է, Նազարբաեւին կից Փոքրամասնությունների խորհրդի անդամ, նույնիսկ նախագահ է եղել: Նա վերջերս Հայաստանում եղել է, եւ մի քանի անգամ հանդիպել ենք: նշեմ, որ այս տարվա փետրվարին համայնքի նախագահի ընտրություններ տեղի ունեցան: Սկզբում ես լուր ունեի, որ նա չի մասնակցելու ընտրություններին, բայց վերջին պահին մասնակցեց: Բնականաբար, յուրաքանչյուր ընտրություն չէ, որ հարթ է անցնում եւ այս դեպքում էլ, այդքան հարթ չանցավ: Ընտրությունից հետո եղավ աղմուկ, բողոքներ, կարելի է ասել` համայնքը բաժանվեց երկու մասի, եւ առաջացան հակասություններ: Մի թեւը բողոքեց ընտրված նախագահի դեմ, եւ պատասխանը եղավ, որ եթե կա օրենքի խախտում, ապա դիմեք դատարան: Բնականաբար, դատական հայց չի ներկայացվել: Իսկ ընտրությունը օրինական է, թե` ոչ, հեռվից դատելը մի քիչ դժվար է: Բայց այսօր համայնքի ղեկավարը Արտյուշա Կարապետյանն է, որը ժամանակին ֆինանսներ է դրել եւ կառուցել Սբ. Կարապետ եկեղեցին: Եվ հիմա իր պատճառաբանությամբ վերանորոգում է այն: Մեր պահանջը եղավ, որ պետք է եկեղեցին ապրիլի 20-ից հետո, ինչ վիճակում էլ լինի, բացվի, որպեսզի ապրիլի 24-ին Ս. պատարագն այնտեղ տեղի ունենա: Մեր դեսպան Արա Սահակյանն է խոսել նրա հետ, անձամբ ես չեմ խոսել, բայց մենք նաեւ հայտարարություն տարածեցինք, եւ նա խոստացել է, որ մինչ ապրիլի 20-ը եկեղեցու վերանորոգման աշխատանքները կավարտվեն, ու անպայման Ս. պատարագը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, կիրականացվի Սբ. Կարապետ եկեղեցում:

- Ի դեպ, վերոնշյալ հրապարակման մեջ ասված է, որ բոլորովին էլ վերանորոգման կարիք չուներ եկեղեցին:

- Բոլոր դեպքերում, հեռվից դժվարանում եմ գնահատականներ տալ: Բայց կարող եմ փոխանցել մեր պետական ներկայացուցչի` դեսպանի խոսքերը, որ ինձ գոնե հավաստիացրեց, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նա պարտավոր է վերանորոգումն ավարտել նշված ժամանակահատվածում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ