ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

ՙՏԵՆՑ ՏԱՏՍ ԷԼ ԿՊԱՅՔԱՐԻ՚

Արխիվ 12-16

ՙՏԵՆՑ ՏԱՏՍ ԷԼ ԿՊԱՅՔԱՐԻ՚

ՙՍահանադրական դատարանը որոշում կայացրեց` որոշում չկայացնելու մասին՚,- այս մասին ՙԻրավունքի՚ հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ՍԴ-ի կողմից կայացրած կուտակային կենսաթոշակի մասին օրենքի որոշմանը: Իսկ թե ում ներդրումն էր ՍԴ-ի որոշումը` ՙԴեմ եմ՚ շարժման երիտասարդներինը, ոչ իշխանական ուժի ներկայացուցիչներինը, ովքեր ամենուր հայտարարում են, որ դա իրենց հաղթանակն էր, ԱԻՄ առաջնորդը նկատեց` ասելով` բա էլ ում վերագրեն, եթե` ոչ իրենց. ՙԻնչ վերաբերում է երիտասարդներին, ապա նրանք ամիսը մի երկու անգամ դուրս էին գալիս փողոց, իսկ պայքարել` նշանակում է օրեր շարունակ փողոցում կանգնել: Իսկ նրանք ընդամենը դուրս էին գալիս, ասում էին` դեմ ենք, իսկ երեկոյան էլ` գնում էին քնելու, դա ինչ պայքար էր, տենց տատս էլ կպայքարի՚:
Այնուամենայնիվ, տեսնո±ւմ եք արդյոք չորս ոչ իշխանական ուժերի ներդրումը որոշման կայացման մեջ, հարցին` նշեց, որ իրենք են դիմել Սահմանադրական դատարան, եւ նրանց մասնակցությունը ուրանալ չի կարելի. ՙԻսկ այն, որ ցանկացած գործիչ կամ մարդ, ով փորձառություն չունի, բայց իրեն է վերագրում, դա էլ համարեք մարդկային առավելություններից կամ թուլություններից մեկը՚:
Հաշվի առնելով ՍԴ-ի այս նախադեպը` կարելի է ասել, որ արդարադատություն, այնուամենայնիվ, մեր երկրում կա:
- Մեզանում կա արդարադատական համակարգ, իսկ արդարադատություն կա, թե` ոչ, մի քիչ բարդ հարց է: Ամեն դեպքում, ՍԴ-ն` այդ հարցի հետ կապված, վերջնական որոշում չի կայացրել որքանով որ ես եմ հասկացել: Կայացվել է որոշում առ այն, որ սեպտեմբերի 30-ին կկայացնի որոշում: Այնպես որ, հաղթանակով ուրախացողները մի քիչ շուտ են ուրախանում, իսկ պարտությամբ տխրողները մի քիչ շուտ են տխրում:
- Ամենաշատ ուրախացողները կարծես ոչ իշխանական ուժերն են, ինչո±վ կբացատրեք:
- Դուք չեք նկատել, որ մեկը, երբ մարզանք է անում, հետո դրանից թեթեւություն է զգում:
- Կառավարության հրաժարականի պահանջի անհրաժեշտություն տեսնո±ւմ եք:
- Դա էլ կլինի մարզանքի հաջորդ փուլը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ