ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

ԵՐԲ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԵՐԲ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆԻՆ
ԿԱՏԱՐՎԱԾ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԸ


Ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՙԿուտակային կենսաթոշակի մասին՚ ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը` վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար, իսկ այս ընթացքում կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:
Որոշումը, թեեւ ուժի մեջ է մտել հրապարակման պահից, սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ, այն տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, թեեւ հայաստանյան օրենսդրությամբ եւ ոչ մեկը ՍԴ-ի որոշումները մեկնաբանելու իրավասություն չունի: Այս առումով, ՍԴ-ի ՙկիսապաշտոնական՚ մեկնաբանություն կարելի էր համարել այդ կառույցի անդամ Ֆելիքս Թոխյանի հետեւյալ միտքը. ՙՄինչեւ սեպտեմբերի 30-ը ՙԿուտակային կենսաթոշակների՚ մասին օրենքը գործելու է, եւ քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները՚: Բայց դա էլ ՍԴ-ի պաշտոնական դիրքորոշում համարել հնարավոր չէ: Բայց լավ, եթե անգամ մարդիկ մինչեւ սեպտեմբերի 30-ը պարտադիր կերպով կատարեն վճարումներն ու հետո կամավոր կերպով հրաժարվեն դրանից, նրանց գումարները պե±տք է վերադարձվի, ե±րբ, ո±ւմ կողմից: Եվ վերջապես, ի±նչ սոցիալական հետեւանքներ կունենա այս ամենը:
Թեմայի վերաբերյալ Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունից մեզ հայտնեցին հետեւյալը. ՙԲարդ հարց եք տալիս, որովհետեւ նախ Սահմանադրական դատարանը պետք է ամեն ինչ մանրամասնի: Մենք դեռ նրանց որոշումը չունենք, որպեսզի անդրադառնանք այն հարցին, թե քաղաքացիները իրենց մինչ այս կուտակած գումարները երբ կստանան: Մենք դեռ պետք է ՍԴ-ի որոշմանը մասնագիտորեն ծանոթանանք, այդ իսկ պատճառով,  դեռ Ձեր բարձրացրած հարցին պատասխան չունենք՚:
ԲՀԿ խմբակցության նախկին անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ էլ, մեր հնչեցրած  հարցին ի պատասխան` հետեւյալ կերպ արտահայտվեց. ՙԵս պետք է նշեմ, որ հասարակության այն լայն զանգվածը, ով դեմ էր պարտադիր կուտակայինին, ՍԴ-ի այս որոշումից  բավարարված չէ: Ինչպես միշտ, Սահմանադրական դատարանի որոշումը բոլորիս շփոթության մեջ է գցում: Ճիշտ է, ակցիայի մասնակիցները մխիթարվեցին այն բանով, որ օրենքի շատ դրույթներ հակասահմանադրական են որակված, սակայն այնուհանդերձ օրենքի ուժը շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը, իսկ դա ոչ այլ ինչ է , քան մարդկանց ապակողմնորոշում: Իսկ սեպտեմբերի 30-ից հետո համոզված եմ, որ այդ գործընթացը կշարունակվի: Մեր քաղաքացիների մոտ կա այն մտավախությունը, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը նրանք ստիպված կուտակայինի համար կվճարեն պարտադիր, բայց այդ գումարները նրանց հետ չեն վերադարձվի: Սահմանադրական դատարանի 64 էջանոց որոշումը հասարակ քաղաքացու համար ոչ մի արժեք չունի: Հասարակությունը մի բան է ուզում, որ ոչ ոք իր աշխատավարձը իր ձեռքից պարտադիր չխլի՚:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆՆ ասաց. ՙԳումարների հետգանձման մասին դեռ վաղ է խոսելը, որովհետեւ օրենքը ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը, եւ մինչ այդ, պարտադիր վճարումները շարունակվելու են: Ես չեմ կարող մեկնաբանել դատարանի այն որոշումը, թե ինչ իմաստ ունի քաղաքացիներից պարտադիր կուտակայինի գումարները գանձել, հետո հետ վերադարձնել: Նաեւ չեմ կարող ենթադրելª այս քաղաքացիական շարժումը կդադարի, թե` ոչ: Համենայնդեպս, ես կողմ եմ կուտակային բարեփոխումներին եւ հասկանում եմ դրանց կարեւորությունը: Հույս ունեմ` մինչեւ սեպտեմբերի 30-ը օրենքում թերությունները  կվերացվեն, որովհետեւ այն մարդկանց հետագա բարեկեցությունը ապահովելու համար է՚:

Z-PR սոցհարցման կենտրոնը թեմայի շուրջ Երեւան քաղաքում 100 հոգու շրջանակում սոցհարցում է իրականացրել: Ստորեւ ներկայացնում ենք սոցհարցման տվյալները.
1. ՍԴ-ի որոշմամբ, եթե օրենքի համապատասխան կետերը հակասահմանադրական են, ապա պարտադիր գումարներ գանձելը կնշանակի Սահմանադրության խախտում: Ուրեմնª գումարներ գանձելն անթույլատրելի է, եւ պետք է գանձածն անմիջապես վերադարձվի - 53%
2. Ուրախ ենք, որ գոնե Սահմանադրական դատարանը ՙպարտադիր՚ բառը հանեց օրենքից: Իսկ կամավոր մուծումներ, իհարկե կարող են լինեն, եւ պետք է օրենքը շտկել հենց այդ կերպ - 24%
3. ՍԴ-ի որոշումը մեզ համար պարզ չէ -14%
4. Կուտակային բարեփոխումները մեր ապագա բարեկեցիկ կյանքի համար են, ՍԴ-ն սխալ քայլ կատարեց - 9%:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ