ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ. «ԻՆՉՊԵՍ ՌԱԲԻՍԸ ՄՏԱՎ ՄԵՐ ԿՅԱՆՔ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՝ ՊԵՏՔ Է ԴՐԱ ԴԵՄՆ ԱՌՆԵԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ»

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ. «ԻՆՉՊԵՍ ՌԱԲԻՍԸ ՄՏԱՎ ՄԵՐ ԿՅԱՆՔ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՝ ՊԵՏՔ Է ԴՐԱ ԴԵՄՆ ԱՌՆԵԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ»


Ամիսներ առաջ կոմպոզիտոր ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ նոր օրինագիծ էր մշակել, որով վերջ կդրվեր ռաբիսին: «Իրավունքի» հետ զրույցում, Մ. Վարդազարյանը նշել էր. «Ոչ թե վերջ կդրվի ռաբիսին, այլ կդրվի իր տեղը, որովհետեւ վերջ դնելով մի բանին` արգելքով երբեք ոչ մի առաջընթաց չի լինի: Իսկ ամեն երաժշտական դրսեւորում, որ իր տեղը, դերն ու նշանակությունն ունենա, չխանգարելով մնացածներին, այդ դեպքում, երեւի թե, ավելի մեծ կլինի ձայնապնակը, եթե համեմատենք ներկապնակի հետ: Իսկ այդ դեպքում ընկալման ճաշակային տուրքը չի լինի գլխավորող»:

Ամիսներ անց «Իրավունքի» հետ զրույցում Կոմպոզիտորների միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ նշեց, որ ռաբիսը զոռով՝ մկրատով կտրել չի լինի. «Ինչպես ռաբիսը մտավ մեր կյանք, այնպես էլ՝ պետք է դրա դեմն առնել երաժշտությամբ: Թող մեր կոմպոզիտորները ավելի շատ գրեն երգեր ու ֆինանսավորվեն ոչ թե ռաբիսները, այլ` պրոֆեսիոնալները: Ցավոք, մեզ մոտ այսօր ֆինանսավորումը գնում է դեպի սիրողական արվեստ, դեպի այն, ինչն այսօր կոչում ենք ռաբիս: Ամեն ինչը սիրողականի վրա է հիմնված, իսկ սիրողականով հեռու չես կարող գնալ: Դրա համար պետք է մեր կոմպոզիտորները շարունակեն աշխատել եւ գտնենք ճիշտ ֆինանսավորման ձեւեր ,այլ ոչ թե՝ մի մյուզիքլի, որը չգիտեմ ինչ հեղինակ է գրել, ծախսեն զարմանալի գումարներ, իսկ պրոֆեսիոնալ կոմպոզիտորի ստեղծագորության վրա՝ կոպեկներ: Դա պատիվ չի բերում ընդհանրապես ո՛չ մեր միությանը, ո՛չ Մշակույթի նախարարությանը, ո՛չ մեր պետությանը»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ