ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ. «ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ» (+ՖՈՏՈՇԱՐՔ)

Արխիվ 12-16

Ա. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ. «ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ»

 

Ապրիլի 5-ին Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ ըստ Ա. Շիրվանզադեի «Արտիստը» գործի` նույնանուն ներկայացման առաջնախաղը, որի բեմականացումն ու բեմադրությունն իրականացրել է ՀՀ Ժող. արտիստ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԸ:

«Իրավունքի» հետ զրույցում նա ասել է, որ բեմադրության առաջարկը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի կողմից: Ա. Սանթրոսյանի փոխանցմամբ` թատրոնում «Արտիստը» եւս երկու անգամ բեմադրվել է: Սա թատրոնի երրորդ անդրադարձն է: «Կարեւորն այն է, որ գործը ծրագրային է, դպրոցում անցնում են: Իսկ մեր թատրոնը հաճախ է անդրադառնում այս կարգի գործերին. նորություն չէ, դպրոցականները գիրք կարդալ չեն սիրում:

Երկրորդը` այստեղ շատ մաքուր, ազնիվ զգացմունքներ կան, որոնք այսօր, կարծես, մի փոքր պակասել են մեզանում: Այնինչ` այդ զգացմունքները մարդուն կյանք տվող զգացմունքներ են»:

Բեմադրիչը նաեւ ասել է, որ ներկայացման մեջ զբաղված են տարբեր տարիքի դերասաններ` ե՛ւ միջին, ե՛ւ երիտասարդ սերնդի: «Երիտասարդների համար հատկապես մեծ փորձ է` թեկուզ փոքր դերով ներկայանալ: Նրանք պետք է կարողանան ճիշտ զգալ, հասկանալ ու մատուցել հանդիսատեսին զգացմունքներ»:



Նյութը եւ լուսանկարները՝ Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ