Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Արխիվ 12-16

ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ



 

 

Ֆինլանդիայի Վանտա քաղաքում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ՝ Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց արծաթե մեդալ: Եզրափակիչ գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանը մրցում էր  Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեկիրկինի հետ: Առաջին մրցափուլն ավարտվեց 4-0 հաշվով՝ հօգուտ Չեկիչկինի: Երկրորդ մրցափուլում Արսենը վաստակեց 3 միավոր, սակայն մեկ միավոր պակաս ունենալով զիջեց ոսկե մեդալը: Հիշեցնենք, որ 1/16 եզրափակչում Արսենը հաղթել էր խորվաթ ըմբիշին, իսկ 1/8 եզրափակչում 8:0 հաշվով առավելության էր հասել ավստրաիացի ըմբիշի նկատմամբ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: ¼ -րդ եզրափակչում՝ Արսենը հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ռոսենգերին (5-0), իսկ կիսաեզրափակչում Արսենի մրցակիցն էր Դանիան ներկայացնող ըմբիշը: Գոտեմարտը ավարտվեց 2:2 հաշվով, բայց քանի որ Արսենը ավելի բարձր միավորանոց հնարք էր կատարել հաղթանակը շնորհվեց նրան:

 

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ