ԱՄՆ-ն չկարողացավ համոզել Ռուսաստանին համաձայնվել խաղաղության համաձայնագրի՝ խոշոր բիզնես գործարքների միջոցով. Financial Times Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

«ԵՍ ԿԱՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

«ԵՍ ԿԱՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ


Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնում բացվեց ՎԱՀՐԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ (ՎԱ ԳԱ) «Ես կամ» խորագրով ցուցահանդեսը: Հեղինակը այս ցուցահանդեսը նվիրում է երջանկահիշատակ որդուն, թե ինչո՞ւ է ընտրվել «Ես կամ» խորագիրը, Գաբրիելյանը բացատրում է հետևյալ կերպ` «Ես կամ, այդ բոլորս ենք, ես, դու, նա…վաղամեռիկ որդիս, ապակու փշրանքները և լավ մարդու տեսակն է ասում, որ ես կամ»:

Ցուցահանդեսում ներկայացված է մոտ 120 աշխատանք, որոնց վրա Գաբրիելյանը սկսել է աշխատել 2009 թվականից: Իր տեսակի մեջ այս ցուցահանդեսը եզակներից է, քանի որ այն ինչ ներկայացված էր ցուցասրահում ամբողջությամբ պատրաստված էր ապակուց: Նախապես ապակու փշրանքների հետ աշխատելը Գաբրիելյանի համար զուտ նախասիրություն է եղել, իսկ հետագայում դարձել է կենսակերպ: Վահրամ Գաբրիելյանը փաստում է, որ ոչ մի դժվարության չի հանդիպում ապակիների հետ աշխատելուց, ավելին` հասկացել է, որ ապակիները շատ նուրբ են, որոնք հեղինակը սիրով հավաքում և ստեղծում է արվեստի գործեր. «Ստեղծագործելու համար հատուկ թեմատիկա չունեմ, աշխատում եմ և ցանկանում ստեղծել որևէ լավ բան: Սա առաջին և վերջին ցուցահանդեսը կլինի, մեծ ցանկություն կա ստեղծելու թանգարան, որտեղ մարդիկ կգան և կտեսնեն իմ ստեղծած աշխատանքները: Այս աշխատանքները միայն իմը չեն, դրանք բոլորին են»,-ասում է Գաբրիելյանը և հավելում, որ ապակու փշրանքներից շատ բաներ է սովորել, գլխավորը`մարդ իր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը, օրը ճիշտ պետք է ապրի և դիմացինի համար անի լավագույնը գիտակցելով, որ կարող է անել այդ քայլը: Վահրամ Գաբրիելյանը իր ստեղծած աշխատանքները չի վաճառում, միայն նվիրում է: Ըստ նրա, եթե այսօր կան մարդիկ՝ ովքեր մտածում են թե այդ աշխատանքները լոկ ապակու փշրանքներ են, համոզված է, որ հետագայում այդ նույն մարդիկ կարժևորեն և կհասկանան, թե ինչ գեղեցիկ է, երբ ապակու փշրանքերը դառնում են գեղեցիկ հորինվածքներ:

Նշենք, որ ցուցահանդեսը կգործի ապրիլի 3-8-ը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ