Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Գ. ԱՎԱԳՅԱՆ. «ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՊԱՅՄԱՆ ՏՂԱ ՈՒՆԵՆԱԼ» (+ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

Գ. ԱՎԱԳՅԱՆ. «ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՆՊԱՅՄԱՆ ՏՂԱ ՈՒՆԵՆԱԼ» (+ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ, բժշկական գիտությունների դոկտոր ԳԱՅԱՆԵ ԱՎԱԳՅԱՆԸ խոսել է Հայաստանում ծնելիության վերջին տվյալների, ինչպես նաեւ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասին: Իր խոսքում բանախոսը մասնավորապես նշել է. «90-ականների համեմատությամբ, իհարկե, Հայաստանում կա ծնելիության իջեցում: Սակայն, եթե դիտարկենք վերջին տարիների միտումները, ապա կտեսնենք, որ վերջին տարիներին կա ծնելիության կայունացում`ի տարբերություն ԱՊՀ բոլոր երկրների»:

Խոսելով Հայաստանում ծնելիության իջեցման մասին, տիկին Ավագյանը փաստեց, որ հարցը հիմնախնդիր է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ մի շարք զարգացած եվրոպական երկրների համար: «Ծնելիության իջեցումը պայմանավորված է մի շարք գործոններով: Վերջերս մենք հետազոտություն ենք անցկացրել, որի արդյունքում հետեւյալն ենք պարզել. հետազոտվածների քառորդ մասը նշել է, որ սոցիալ-տնտեսական գործոններով է պայմանավորված փոքր թվով երեխաներ ունենալը: Մնացած բոլորը քիչ երեխա ունենալը կապել են իրենց կարիերայի կայացման, ավելի բարեկեցիկ, երեխաների համար ապահով ապագա ստեղծելու եւ այլ պրագմատիկ խնդիրների հետ: Գուցե դա մարդկային է, քանի որ այսօր, իսկապես, պահանջները երեխայի կրթության, դաստիարակություն, հետագա ապահովության համար մեծացել են, եւ մենք չենք կարող համեմատել այսօրվա պահանջները` ասենք 20-30 տարի առաջվա հետ պահանջներին: Եվ գուցե դա է պատճառը, որ մեր երիտասարդ զույգերը բավարարվում են մեկ կամ երկու երեխա ունենալով»,- ընդգծեց Գ. Ավագյանն ու հավելեց, որ բարեբախտաբար դեռեւս հայ ընտանիքներում երրորդ, նաեւ չորրորդ երեխաներ ծնվում են, բայց, ցավոք, նրանց թիվը փոքր է: Պետք է հասկանալ, որ ընտանիքի ամրությունն ու ընտանիքի ապագան երախաներն են: Հետեւաբար, յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք, Գ. Ավագյանի խոսքով, պետք է ունենա երկու եւ ավելի երեխա, որպեսզի կարողանա  ապահովել իր շարունակությունը:
Բժշկուհին նաեւ անդրադարձավ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին: «Այդ հարցը շատ է անհանգստացնում մեզ, եւ մենք փորձում ենք քայլեր ձեռնարկել`հասկանալու համար այդ խնդրի արմատները: Ուսումնասիրելով հարցը, կատարվեց հետազոտություն եւ երեք պատճառ առանձնացվեց. առաջինը`տղա երեխայի գերապատվությունը ընտանիքում եւ հասարակության մեջ, երկրորդը`փոքր թվով երեխաներ ունենալու միտումն է, երրորդը`տեխնոլոգիաներն են, հատկապես ՈՒՁՀ (ուլտրաձայնային հետազոտությունը), որը թույլ է տալիս մինչեւ տասներկու շաբաթական հղիության ժամկետը որոշել սեռը եւ դիմել հղիության ընդհատմանը, եթե սեռը չի բավարարում տվյալ ընտանիքին: Ոչ մեկին մենք չենք կարող մեղադրել, որ ուզում են ունենալ տարբեր սեռի երեխաներ, դա մարդկային է, սակայն այն չպետք է կատարվի առողջ աղջկա հեռացնելու ճանապարհով»,- ասաց Գ. Ավագյանը:

«Իրավունքի» հարցին, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել երիտասարդ զույգերին նման ճանապարհից հեռու պահելու համար, Գ. Ավագյանի պատասխանը դիտեք տեսանյութում.

 

 

Նյութը եւ տեսանյութը` Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ