Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԱՊԱՆՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶՊԵՏԻ STEFANO Ricci ԿՈՍՏՅՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԼՅՈՒՔՍ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԿԱՊԱՆՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶՊԵՏԻ STEFANO Ricci ԿՈՍՏՅՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԼՅՈՒՔՍ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մեր երկու օրյա շրջայցը Սյունիքի մարզում ցույց տվեց, որ վերաբերմունքը նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամաբ բավականին տարբեր է, եթե Սիսիանում եւ Գորիսում նրան գրեթե չեն ճանաչում եւ վերաբերմունքը նրա հանդեպ մեծամասամբ բացասական է, ապա Կապանում, Քաջարանում եւ Մեղրիում ավելի ծանոթ են վերջինիս գործունեությանը: Սակայն դրական վերաբերմունքը ընդգծված արտահայտվում էր միայն Քաջարանում այն էլ հայտնի պատճառներով: Մարզի կենտրոնում՝ Կապանում, կան ինչպես Վահե Հակոբյանի կողմնակիցներ այն պես էլ խիստ քննադատողներ:

Մեզ հետ զրույցներում ժողովուրդը նշում էր, որ լավ է, որ Վահե Հակոբյանը բարեգործական հիմնադրամ է բացել, սակայն ընդդիմախոսները ասում էին , որ մարզպետն իր անունից բաժանում է փոխ կամ օգնություն, որը սակայն վերցնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենայնին կոմբինատից: Ընդդիմախոսները նշում էին նաեւ,որ շատ հակասական տպավորություն են ստանում, երբ  Վ. Հակոբյանը տարբեր ամբիոններից խոսում է ժողովրդի սոցիալ-տնտեսական հիմնական խնդիրներից, սակայն ինքը հագնում է Stefano Ricci հայտնի բրենդային ֆիրմայի կոստյումներ եւ դժվար թե դրանք գնված են մարզպետական աշխատավարձով: Պատմում էին նաեւ, որ մոտ մեկ տարի առաջ նորանշանակ մարզպետը Երեւանում  փորձում էր վաճառել <Լյուքս> դասի իր մեքենաների հավաքածուն: Ընդ որում առաջարկում էր բավականիրն ցածր գներ, բացատրելով դրանք, որ իր հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը տեղյակ չէ իր հավաքածուի մասին եւ քանի դեռ չի տեղեկացել դրանից պետք է շտապ ազատվել: Կապանցիները խոսում էին, որ երկու երեք ամիս առաջ շատ սուր էր դրված Մաքսիմ Հակոբյանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պաշտոնին մնալու հարցը, սակայն այդ նույն շրջանակից տեղեկացանք, որ Մ. Հակոբյանին հաջողվել է հարցը լուծել եւ մինչեւ աշուն երկարացնել իր պաշտոնավարումը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ