Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՕՐԱԿԱՐԳԻ ՙՕՂՈՐՄԱԹԱՍԸ՚

Արխիվ 12-16

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՕՐԱԿԱՐԳԻ ՙՕՂՈՐՄԱԹԱՍԸ՚

Ապրիլի 28-30-ը խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՙԺառանգությունը՚ պատրաստվում էին շուրջօրյա հանրահավաք անցկացնել` անվստահություն հայտնելով կառավարությանը: Սակայն, ինչպես ասում է իմաստուն ժողովուրդը. ՙՈւրբաթը շաբաթից շուտ եկավ՚, եւ ՀՀ վարչապետը հրաժարական տվեց: Մյուս կողմից էլ, քառյակի ՙկոզր՚ դարձած պարտադիր կուտակային կենսաթոշակի հարցը լուծվեց, ու Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական ճանաչեց` մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ տալով, որպեսզի օրենքում առկա բացերը լրացվեն: Փաստացի, հօդս ցնդեց ոչ իշխանական ուժերի ձեւավորած օրակարգը, եւ թե չեղած օրակարգով շուրջօրյա հանրահավաքներին արդյո±ք պատրաստվում է մասնակցել ԱԺ ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցությունը, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել ԲՀԿ-ական պատգամավորներից: Սակայն, կարծես թե, վերջիններիս հեռախոսները որոշել են լռությամբ հարգել անիմաստ դարձած օրակարգի ու անվստահություն հայտնելու ցանկության ՙվառ հիշատակը՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ