Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԱԴԵԿՎԱՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՚

Արխիվ 12-16

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԱԴԵԿՎԱՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»


Երեկ ԵԽԽՎ-ում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Քեսաբի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ կոչ է արել միջազգային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին սատար կանգնել Սիրիայում զինված հակամարտության հետեւանքով ծայրահեղ խոցելի վիճակում հայտվնած էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին, ովքեր դարձել են առաջնային թիրախ: «Եվ քանի որ մարդասիրական ճգնաժամը դեռ շարունակվում է, շատ կարեւոր ենք համարում ներազդել Թուրքիայի իշխանությունների վրա ու կոչ անել անհապաղ դադարեցնել Թուրքիայի տարածքի տրամադրումը ահաբեկչական ուժերի կողմից օգտագործման համար: Բռնի ուժի կիրառումը խաղաղ բնակչության հանդեպ, անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, պետք է խստորեն դատապարտել»,- ասված է հայտարարության մեջ: Հնչեցված հայտարարությունից հետո «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Ն.Կարապետյանի հետ, ումից հետաքրքրվեցինք եվրոպացի գործընկերներից ստացած արձագանքների մասին.
-Քեսաբի հարցը միանշանակ վերաբերում է մարդու իրավունքների զանգվածային խախտմանը, եւ այն չէր կարող չընդունվել եվրոպացի մեր գործընկերների կողմից: Ցավոք, մեր հարեւան պետության` Ադրբեջանի ներկայացուցիչները հերթական անգամ ապացուցեցին իրենց ադեկվատության բացակայությունը եւ փորձեցին հարցը տանել այլ ուղղությամբ:
- Բացի մեր ազգի համար շատ կարեւոր հայտարարությունից, որը Դուք հնչեցրիք, հայաստանյան պատվիրակությունը ԵԽԽՎ-ում այլ հարցեր պատրաստվո՞ւմ է բարձրացնել:
- Նշեմ, որ մեր պատվիրակության կողմից պատրաստվել եւ շրջանառության մեջ է դրվել Քեսաբի դեպքերը եւ Թուրքիայի կողմից ահաբեկիչներին աջակցելու փաստը դատապարտող փաստաթուղթ, որն արդեն իսկ հավաքել է անհրաժեշտ ստորագրությունների քանակ եւ գրանցվելու է` որպես գրավոր հռչակագիր: Իմ տեղեկություններով` վաղը բարձրացվելու է նաեւ ռազմագերիների հարցը:
- Հայտնի է նաեւ, որ ԵԽԽՎ-ում քննարկվելու է Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւ ընդունելու հարցը: Մեր պատվիրակությունը միասնական դիրքորոշում ո՞ւնի այս հարցում:
- ԵԽԽՎ-ն քաղաքական հարթակ է, եւ տարբեր քաղաքական ուժերի տարբեր դիրքորոշումներն են ժողովրդավարության ցուցանիշը: Չեմ կարող պատասխանել ամբողջ պատվիրակության անունից, սակայն իմ անունից նշեմ, որ Հայաստանի դիրքորոշումը պետք է ուղղակիորեն բխի Արցախի շահերից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ