Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՙԹԵԹԵՎ ԿԾԵԼՈՒ՚ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՙԹԵԹԵՎ ԿԾԵԼՈՒ՚ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ռուսաստանից, մեղմ ասած, նեղացած Ուկրաինան կրկին ընկել է Թուրքիայի գիրկը: Այս անգամ Ուկրաինան, գաղտնի պայմանավորվածության համաձայն, Թուրքիային է վաճառել ժամանակակից հրթիռային հզոր տեխնոլոգիաներ` ՙՅուժմաշ՚ գործարանի տեխնիկական փաստաթղթերը: Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ թուրք-ուկրաինական ռազմարդյունաբերական գործարքը, ՙԻրավունքը՚ պարզեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՑ.
-Այսօր դա հետեւանք դեռ չի կարող ունենալ, որովհետեւ Թուրքիան նոր-նոր նպատակ ունի արտադրել ռազմական  հեռահար հրթիռներ: Նախ  ասեմ, որ մինչեւ սկսի, մինչեւ պատրաստվի, առնվազն մի 7 տարի կանցնի, եթե` ոչ ավել: Եվ այսօրվա ժամանակակից տեխնոլոգիան այդ ժամանակ ինչ-որ չափով այդքան էլ ժամանակակից չի լինի, որովհետեւ այդ ոլորտում ամեն կես տարին մեկ նոր տեխնոլոգիաներ են ծնվում: Մյուս կողմից` Ուկրաինան արեց այն, ինչ եվրոպական պետությունները, անգամ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները չէին արել: Գաղտնիք չի եղել երբեք, որ Ուկրաինան, Ադրբեջանը ու Թուրքիան միշտ ունեցել են ռազմական եւ ռազմարդյունաբերական կապեր: Ու սա բացի ուղղակի ռազմարդյունաբերական համագործակցության նպատակ լինելուց, նաեւ մի երկրորդ նպատակ է հետապնդում: Քանի որ Ուկրաինայի մրցակցությունը Ռուսաստանի հետ գնալով ավելանում է, սա ի պատասխան, մի քիչ էլ Ռուսաստանին ՙթեթեւ կծելու՚ տարբերակ է: Բայց իրենից ինչ-որ վտանգ չի ենթադրում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ