Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙՙԽԱՌՆԱԾԻՆՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ԹՇՆԱՄՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ՚

Արխիվ 12-16

ՙԽԱՌՆԱԾԻՆՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ԹՇՆԱՄՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ՚


Ներքաղաքական լարումներ, նախապես մանրամասն ծրագրված հանրահավաքներ եւ... մեծ հիասթափություն: Ահա թե ինչպես կարելի է գնահատել ոչ իշխանական չորս ուժերի այսօրվա դրությունը: Քաղաքական վերջին զարգացումների հետ կապված եւ այն հարցերի շուրջ, թե ինչի կհանգեցնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, եւ ներքաղաքական ինչ զարգացումներ կարելի է սպասել, զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.
-Հասարակության մի ստվար զանգված, ինչպես նաեւ տարբեր քաղաքական գործիչներ յուրովի են ընկալում ՍԴ-ի կայացրած որոշումը: Ինչ եք կարծում, ինչով է սա պայմանավորված:
- ՍԴ-ն իր իրավասությունների շրջանակում որոշում է կայացրել կենսաթոշակային ֆոնդի վերաբերյալ, որն ինչպես գիտենք` վերջնական չէ: Սահմանադրական դատարանը հնարավորություն է տվել, որպեսզի օրենքում փոփոխություններ մտցնեն, որոնք էլ կհամապատասխանեն ՀՀ Սահմանադրությանը: Ողջունելի է, որ ՍԴ-ն գտել է որոշակի շեղումներ եւ որոշ դրույթներ` համարել հակասահմանադրական:
- Իսկ ինչով է պայմանավորված իրարամերժ կարծիքներ հնչեցնելը` պարզ արտահայտված մտքի վերաբերյալ:
- Հայոց պետականության, ընդհանրապես հայոց պատմության մեջ միասնականություն չեմ նկատել, միշտ էլ տարբեր հարցերի շուրջ իրարամերժ կարծիքներ հնչել են: Երեւի, դա մեր գեների մեջ է արդեն, անգամ զարմանալի կլիներ, եթե նման կարծիքներ չհնչեին:
- Ինչ եք կարծում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ՍԴ-ի որոշման հետ որեւէ առնչություն ուներ:
- Ես չեմ կարող պատասխանել:
- Ինչպես եք գնահատում ՀՀ կառավարության հրաժարական տալը, արդյո±ք թիմային փոփոխություն անելու կարիք կար:
- Ընդհանրապես քաղաքակիրթ երկրներում նման դեպքում ոչ միայն վարչապետն է դուրս գալիս համակարգից, այլեւ ամբողջ կառավարությունը:
- Արդյոք ՀՀ վարչապետի հրաժարական տալը կարելի է դիտարկել որպես կանխարգելիչ քայլ` եռօրյա հանրահավաքների հետ կապված:
- Չեմ կարծում, որ այդ հանրահավաքը այնպիսի վտանգավոր բնույթ պետք է կրեր, որ հանրապետության նախագահը ստիպված գնար այդ քայլին: Կարծում եմ, որ այդ քայլը որեւէ կապ չուներ հանրահավաքի հետ:
- Իսկ ինչ պետք է անեն այդ ուժերը նման պարագայում` կազմ-պատրաստ եղած թիմով:
- Նրանց փոխարեն` հստակ չեմ կարող պատասխանել, սակայն ընդդիմությանը յուրահատուկ է, որ ստեպ-ստեպ փոխեն իրենց մարտավարությունը, եւ այն հարմարացնեն քաղաքական իրադարձություններին, սակայն դա իրենց խնդիրն է: Հարկ է նկատել, որ մեր ընդդիմությունը միաբեւեռ չէ: Նրանք իշխանության փոփոխման խնդիր ունեն: Ընդդիմությունն ինքը ենթադրում է իշխանության ոչ թե մասնակի, այլ ամբողջական փոփոխություն: Դա հասկանալի է, այլ դեպքում դա ընդդիմություն չի լինի, այլ կլինի կիսաընդդիմություն: Այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը մասնակի հարց է, նրանք, եթե իրենց ընդդիմություն են համարում, պետք է ամբողջական ծրագրեր ունենան:
- Ընդդիմադիրները գոռում-գոչում էին վարչապետի հրաժարականի մասին, արդյոք հարմար թեկնածու ունեն այդ պաշտոնի համար, թե± նրանց մտքին, այնուամենայնիվ, այլ բան կա:
- Ես չգիտեմ, թե նրանք ինչ հնարավորություններ ունեին, բայց ընդդիմության խնդիրն իշխանափոխությունն է, իրենց թվում է, որ նրանք կարող են ավելի լավը լինել եւ ավելի կոնստրուկտիվ լուծել պետության առաջ ծառացած հարցերը: Սա բոլոր ընդդիմությունների մոտեցումն է:
- Լավ, ներքաղաքականից անցնելով արտաքին քաղաքականության, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը` Ուկրաինայի հարավ-արեւելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
- Այդ գործողություններին հետեւելով` կարծում եմ, որ Ուկրաինան կանդամահատվի, եթե տվյալ պետության այսօրվա ղեկավարները խելացի չգործեն: Արեւելյան Ուկրաինան բացահայտ կերպով չի ցանկանում մնալ Ուկրաինայի կազմում, որի ղեկավարներն այսօր տեսնում ենք, թե ովքեր են: Շուրջ 11 միլիոն ռուս բնակչություն կա այնտեղ, եւ այդ ահռելի զանգվածի հետ նրանք պետք է հաշվի նստեն: Ինձ թվում է, տեղի կառավարությունն այդ փաստը հաշվի կառնի եւ հույսը չի դնի եվրոպական կամ ամերիկյան կառույցների վրա: Այդ ամենը Ուկրաինային լավ բանի չի տանելու:
- Փաստորեն, տեղի հայերն էլ, ինչպես միշտ, տուժողի դերում պետք է լինեն:
- Այո, դա պատմական բախտ է, թե° Սիրիայում, թե° Լիբիայում, ժամանակին էլ` Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա: Ցանկացած նման քայլ հայերին միշտ վնաս է տվել: Պետք է հասկանալ, որ պետական անկայուն վիճակը, որտեղ նաեւ կրոնական պայքար է մղվում կաթոլիկների եւ ուղղափառների միջեւ, ազգային փոքրամասնություններին մեծ վնաս է հասցնում:
- Քեսաբի դեպքերի հետ կապված` մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա էին կազմակերպել ԱՄՆ դեսպանատան դիմաց, արդյո±ք ճիշտ քայլ եք համարում:
- Այո, իհարկե ամենամեծ մեղք ունեցողներն այդ հարցում ամերիկացիներն են, իսկ կլինի մի քայլ, որտեղ ԱՄՆ-ի մատը խառը չլինի` ո°չ: ԱՄՆ-ն իր գլոբալ քաղաքականության մեջ ցույց է տալիս, որ ոչ մի բանի առաջ կանգ չի առնում:
- Այսօրվա դրությամբ մի շարք բլոգերներ թուրքի փաստաբանի պաշտոնն են ստանձնել եւ Քեսաբի դեպքերի հետ կապված ինչ-որ տեսանյութերի իրական լինելն են հերքում կամ հաստատում: Սա ի±նչ է նշանակում:
- Իրականության հետ չառնչվող եւ Երեւանում իրենց տանը հանգիստ նստած հայերը իրենց հայտարարություններով հարցականի տակ են դնում իրենց հայ լինելու հանգամանքը: Ինչ-որ խառնածիններ կան, որ մեր դարավոր թշնամուն փորձում են արդարացնել:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ