Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՄԻ ՓՈՔՐ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԸ, ԲԱՅՑ...՚

Արխիվ 12-16

ՙՄԻ ՓՈՔՐ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԸ, ԲԱՅՑ...՚


ՙՉէի սպասում, եւ ինձ համար անակնկալ էր, քանի որ ոչ մի նախապայման չկար դրա համար, որպեսզի Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում գրեր՚,- ՙԻրավունքի՚ հետ զրույցում ասաց ՙՍոցիոմետր՚ անկախ սոցիոլոգիական ընկերության նախագահ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ, այնուհետ հավելեց.
-Եթե տնտեսական վիճակը կտրուկ լիներ, կամ մեր պարտքերի վերադարձի խնդիր լիներ, կամ էլ դեմարշ աներ, որ մենք ինտեգրվում ենք ոչ թե Եվրոպային, այլ` ՄՄ-ին... Պարզապես իր շրջապատը չաջակցեց նրա ռազմավարական նպատակներին, ասենք ՀՀԿ-ն, ՍԴ-ն եւ այլն: Ինչ խոսք, նա տակտիկական մի փոքր պարտություն կրեց, բայց դա բավականին լուրջ խնդիր էր հետագա զարգացման համար: Մեր տնտեսությունը, եթե չենթարկվի համաշխարհային տնտեսական օրինաչափություններին, ապա անելիքներ չունենք հետագայում: Իսկ նա գնում էր դրան, քանի որ բանկային համակարգում գտնվող գումարները շրջանառելով` զարգացնում են տնտեսությունը: Իսկ գումարը չպետք է քնի ինչ-որ տեղ: Նա կարողացավ կայացնել բանկային համակարգն այնքանով, որ բնակչությունը վստահություն ունի այդ համակարգի հանդեպ, եւ այսօր մենք ունենք 1,5 միլիոն ավանդատու, ովքեր պահում են իրենց ավանդները բանկերում: Եթե հիշում եք, 90-ականներին դժվար էր պատկերացնել դրա մասին, իսկ մեր բանկային համակարգը օրինակ է հետխորհրդային բոլոր երկրների համար:
Բացի այդ, մենք բավականին փափուկ անցանք 2007-2008 թթ. տնտեսական ճգնաժամը: Նա այնքան վստահելի դեմք է միջազգային ֆինանսական աշխարհում, որ թե° արժույթային, թե° ասիական բանկը, հիմնադրամները մեծ վարկեր տրամադրեցին, որով մենք կաողացանք ապահովել ե°ւ թոշակները, ե°ւ աշխատավարձները եւ այլն: Իսկ հիմա չեմ պատկերացնում, թե ով կարող է փոխարինել նրա փորձառությանը` ֆինանսական հարցերում, որը բավականին դժվար է: Վատ է այնքանով, որ նրա լծակներից մեկը` կուտակային ֆոնդը, թույլ է տալիս գումարներ հավաքագրել ու ներդրել տնտեսության մեջ, որը չաշխատեց եւ դժբախտաբար լուրջ աջակից չունեցավ: Նրա սխալն այն էր, որի մասին ես շատերին եմ ասել, որ եթե որոշում եք կայացնելու, որը վերաբերում է լայն զանգվածների արմատական շահերին, արեք նախապես, դրեք այն շրջանառության մեջ եւ տեսեք, թե հանրային կարծիքը ինչպես է արձագանքում` դեմն ով է, կողմն ով է: Թե չէ միանգամից որոշում են կայացնում, մարդկանց դնում են անակնկալ իրավիճակում, որը միշտ չէ, որ բերում է դրական արդյունքի: Նույնը եղավ նաեւ ՄՄ-ին անդամագրվելը: ՀՀ նախագահը գնում է Ռուսաստան, հետ է գալիս, պարզվում է, որ արդեն որոշում կա: Բայց, ըստ իս, այն պետք էր դնել հանրային քննարկման:
- Իսկ միթե գոնե ՄՄ-ին անդամագրվելու պարագայում հանրային կարծիքները շոշափելի չէին:
- Դա պարզապես բնականոն մեծամասնություն էր կազմում, դրա համար ընդվզում չեղավ, իսկ հիմա խոսքը այն տարիքային խմբի հարցերի մասին է, որը ընդվզող է: Ես չգիտեմ Տիգրան Սարգսյանի խորհրդատուն ով է եղել, որ նման կերպ կուտակայինի հարցն իրականացնի, քանի որ Ճապոնիայի օրինակով կարող ենք տեսնել, որ այն արվեց հինգ տարվա ընթացքում:
- Դուք նշեցիք, որ նախկին վարչապետը աջակիցներ չունեցավ` կուտակային կենսաթոշակի հարցում, բայց չէ± որ Ազգային ժողովը կողմ քվեարկեց այդ օրենքին, որը այս տարվանից մտավ շրջանառության մեջ:
- Ես չեմ տեսել, որ ինչ-որ պատգամավոր գնար մարզ ու խոսեր դրա մասին, նույնը չտեսա մարզպետարաններում, քաղաքապետարաններում եւ այլուր:
- Իսկ դրանք տեխնիկական հարցեր չէին:
- Այո, բայց դա պետք է նախօրոք արվեր եւ պաշտպանվեր այն: Իրար կողք կանգնած թամաշա էին անում, թե ինչ կլինի` կլինի:
- Չեք գտնում, որ հենց կառավարությունը պետք է այն նախաձեռներ:
- Մասամբ` այո, բայց մասամբ էլ` կուսակցությունն ունի իր քարոզչական մեքենան եւ կարող էր աշխատացնել: Բայց նման հարցերը լուծում են նախօրոք, դնում են հանրային քննարկման եւ փորձում են ձեւավորել ավելի դրական հանրային կարծիք, որպեսզի նման բաների չհանդիպեն:  
- Դուք եւս գտնում եք, որ վարչապետի հրաժարականը կապված է հենց ՍԴ-ի որոշման հետ:
- Կարծում եմ` այո, որովհետեւ կուտակայինի ձեւավորումը նոր հանգույց է ՀՀ-ի շուկայական տնտեսության համար: Աշխարհում այն գոյություն ունի, գործում է եւ դրական արդյունք է բերում: Ուղղակի գաղափարը լավն էր, իսկ իրականացման գործընթացը` շատ վատ, եւ միգուցե մեղքի մի մասը ընկնում էր նրա ուսերին:
- Բայց չէ որ ամեն բան դեռ կորած չէր, եւ օրենքը կգործի մինչեւ սեպտեմբերի 30-ը:
- Դա կապ չունի, նրա բարեկամեցողությունն ու փայլուն գաղափարը կասկածի տակ դրվեց ՍԴ-ի, ընդվզողների, ընդդիմադիրների կողմից:
- Որտեղ եք տեսնում հետայսու Տիգրան Սարգսյանին:
- Լավ կլինի, որ վերադառնա Կենտրոնական բանկ կամ Ֆիննախարարություն, որովհետեւ նրա նման մասնագետ, կարծես թե, չունենք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ