Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿԸ՚ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՊՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՙՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿԸ՚ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՊՐՈՒՄ

Ակնհայտ է, որ կառավարության հրաժարականով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, շախմատային լեզվով ասած, կատարեց քայլ ձիով: ՍԴ-ի որոշումից եւ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո այլընտրանքաընդդիմադիր քառյակը ոչ միայն մնաց առանց գործի, այլ նաեւ սկսեց պառակտվել: Այս պայմաններում ի հայտ եկավ քառյակի կուսակցությունների գաղափարական սնանկությունը, քանի որ վերջիններս որեւէ առաջարկելու բան չունեին եւ չունեն, այլ նրանց գործունեությունն ուղղված էր ինչ-ինչ մարդկանց կամ գաղափարների դեմ: Նրանք չունեն առաջարկ, թե ինչպիսին պետք է լինի կենսաթոշակային համակարգը ՀՀ-ում, որպեսզի ապահովի ներկա ու ապագա թոշակառուների արժանավայել ծերությունը: Նրանք նաեւ չունեն այնպիսի կադրային առաջարկություններ, որոնք կապահովեին Հայաստանի տնտեսության թռիչքային աճ: Իհարկե, քառյակը կարող էր առաջարկել նախկին նախարարներ եւ փոխնախարարներ, սակայն հենց նույն քառյակի կուսակցություններում էլ հասկանում են, որ ավելի լավ է չհիշեցնեն ԲՀԿ-ական կամ դաշնակցական, էլ չասած` ՀՀՇ-ական տխրահռչակ պաշտոնյաների անունները:
Այս տեսակետից այս օրերին քննարկվող նոր կոալիցիայի հարցը անիրական է թվում: Նախ նոր կոալիցիայի կարիք չունի ո°չ ՀՀ նախագահը եւ ո°չ էլ իշխող մեծամասնությունը: Բացի այդ, դժվար թե քառյակի վերջին շրջանի պահվածքից հետո ՀՀԿ-ի քաղաքական թիմը ցանկություն ունենա կոալիցիա կազմել քառյակիստների հետ: Եվ երրորդ. քառյակը ինչպես արդեն նշեցինք, որեւէ կառուցողական առաջարկություն չունի:
Բացի այդ, հենց քառյակի կուսակցությունները չեն ցանկանա մտնել իշխող կոալիցիայի մեջ, քանի որ պարզ հասկանում են, որ դեռեւս տնտեսության առումով մեկ-երկու տարի բարդ է լինելու, եւ շատ ավելի հարմար է հանդես գալ անպատասխանատու քննադատության դիրքերից, քան ծանր պատասխանատվություն ստանձնել ու դառնալ քննադատության թիրախ: ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի պարագայում կա նաեւ ՀՀ երկրորդ նախագահի գործոնը: Վերջերս ակտիվացած ՙամենաերիտասարդ թոշակառուն՚, թեեւ այս փուլում, կարծես թե, կրկին հաջողության չհասավ եւ տանուլ տվեց հերթական շախմատային պարտիան, սակայն հեշտ ու հանգիստ հանձնվողներից չէ: Հասկանալի է, որ Ռ. Քոչարյանը փորձելու է իր քաղաքական հենարանը հանդիսացող ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջոցով ռեվանշ վերցնել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում եւ ձեւավորել մեծամասնություն: Իսկ այդ խնդիրը լուծելու համար նա ոչ անձամբ, ոչ էլ իր քաղաքական հենարանների միջոցով չի կարող դառնալ իշխանական կոալիցիայի մաս: Հակառակ դեպքում, նա ներկայումս ստիպված է լինելու կիսել պատասխանատվությունը սոցիալ-տնտեսական իրավիճակի համար, իսկ ապագայում կրկին փորձելուց հետո եւ անգամ հաջողության հասնելու պայմաններում կիսել իշխանությունը ՀՀԿ-ի հետ:
Ամփոփելով` նշենք, որ, ամենայն հավանականությամբ, որեւէ նոր կոալիցիա այս անգամ էլ չի ձեւավորվի, եւ կունենանք խորհրդարանում նույն դասավորվածությունը` ինչ այսօր: Այլ բան է, որ նոր ձեւավորվող կառավարությունը կլինի որակապես այլ մակարդակի, քանի որ եթե նախորդը ղեկավարում էր ֆինանսաբանկային մտածելակերպ ունեցող Տիգրան Սարգսյանը, որը լուծում էր ե°ւ Արեւմուտքի, ե°ւ ՌԴ-ի հետ լավ լինելու տարբերակը, ապա նոր կառավարության առջեւ հստակ խնդիր է դրվելու` ՀՀ-ի Եվրասիական միության մեջ ներգրավումը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ