Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՌԴ-Նª ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՈՒԺԱՅԻՆ ՊԱՏՎԱՐ

Արխիվ 12-16

ՌԴ-Նª ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՈՒԺԱՅԻՆ ՊԱՏՎԱՐ

Ուկրաինական այս բոլոր զարգացումների պատասխանն ԱՄՆ-ը, անշուշտ, նույնիսկ պարտադրված է տալ իր միջազգային հեղինակությունն ինչ-որ կերպ փրկելու համար, եւ շատ հավանական է, որ այս անգամ էլ դա կփորձի անել Սիրիայում: Առավել եւս, որ այստեղ վերջին շաբաթներին անդադար խոսվում է Հորդանանից Դամասկոսի ուղղությամբ հարվածելու մասին: Թուրքիան էլ իր հերթին է վերջին ժամանակներս մի գլուխ ակնարկում Սիրիայում պատերազմ սկսելու ցանկության մասին: Թերեւս նաեւ սիրիական ուղղությամբ նման վտանգավոր իրավիճակն է, որը ինչ-որ տեղ պարտադրում է Ռուսաստանինª հնարավորինս արագացնել ուկրաինական հանգուցալուծումըª իրադարձությունների վատթարագույն զարգացումների պարագայում միանգամից երկու նման գլոբալ ճակատներում միաժամանակյա հակամարտությունից խուսափելու համար:
Բայց սրա հետ միաժամանակ նկատենք, որ Մոսկվան այս օրերին բավականին ուշագրավ նոր երագներ է տալիս սիրիական եւ, առհասարակ, մերձավորարեւելյան խճանկարին եւ դրանում Արեւմուտքի դերակատարությանը: Այսպեսª վերջին օրերին, այսպես ասենք, Կրեմլի քաղաքականությունը լուսաբանող ռուսական առաջատար հեռուստածրագրերը Քեսաբի իրադարձությունները ուղիղ տեքստով որակեցին որպես նոր ցեղասպանություն, չմոռանալով դրա համատեքստում հայերին ներկայացնել տարածաշրջանի հնագույն ժողովուրդ, իսկ Հայաստանը` որպես Մեծ Արեւելքի տարածաշրջանում քրիստոնեության պատվար: Հայության հանդեպ ռուսական պաշտոնական վերաբերմունքի այդ խորքային փոփոխությունն այս օրերին միանգամայն սպասելի էր, ինչը, կարծում ենք, իր գործնական արտահայտությունը կստանա նաեւ ռուսահայության կյանքում: Բայց խոսքն այդ մասին չէ: Պարզապես նախ հայերի, ապաª Մերձավոր Արեւելքի մյուս քրիստոնեական համայնքների հետ տեղի ունեցողը Մոսկվան, փաստորեն, սկսում է դիտարկել որպես քրիստոնեության հանդեպ ծայրահեղ իսլամի նպատակաուղղված գրոհ, ընդ որում, Արեւմուտքի արտաքուստ անտարբերության եւ խորքային առումովª ուղղակի աջակցության պարագայում: Այդ առումով նաեւ, որ քրիստոնեական Արեւմուտքը, համենայնդեպսª արեւմտյան էլիտան, վաղուց է կորցրել իր այդ դիմագիծը եւ հիմա պարզապես փորձում է այդ արժեհամակարգը տարածել ողջ քրիստոնեական աշխարհով մեկ: Այս իրավիճակը, անշուշտ, գոնե Հայաստանի համար նոր բան չէ: Մյուս կողմից էլª աշխարհում եւս նման միտումները գնալով միայն ընդգծված են դառնում, հաշվի առնելով նաեւ քրիստոնեական արժեքների պահպանման հարցում այն թուլությունը, որը ներկայումս ցուցաբերում է Վատիկանը: Եվ ահա ռուսական պաշտոնական քարոզչամեքենան, Ռուսաստանին դիտարկելով քրիստոնեական աշխարհի վերջին ուժային պատվարª ընդդեմ ծայրահեղ իսլամիզմի, ըստ էության նաեւ սերտ համագործակցության համապատասխան մեսիջներ է հղում ոչ միայն համաշխարհային հիմնական քրիստոնեական համայնքներին եւ Վատիկանին, այլ նաեւ Իսրայելին, որը Մերձավոր Արեւելքում քրիստոնեության վերջնական ոչնչացման դեպքում դառնում է ծայրահեղ իսլամիզմի միակ թիրախը: Առավել եւս այն պարագայում, երբ Ուկրաինայում ԱՄՆ-ի ջանքերով իրականացված ՙհեղափոխության՚ հիմնական թիրախներից մեկը դարձավ հենց հրեական սինագոգը: Ու, թերեւս, ռուսական այս նոր մոտեցումը ամենամոտ ապագայում հետաքրքիր շրջադարձեր է խոստանում, այդ թվումª սիրիական ուղղությամբ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ