Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙԵՂԲԱՅՐՍ ԼՈՒՍՆՈՏՈՒԹՅԱՄԲ ԷՐ ՏԱՌԱՊՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙԵՂԲԱՅՐՍ ԼՈՒՍՆՈՏՈՒԹՅԱՄԲ ԷՐ ՏԱՌԱՊՈՒՄ՚

Օրերս Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում արձանագրվել է հերթական ինքնասպանության դեպքը: Ինքնասպանություն է գործել 57-ամյա Արամայիս Խ.-ն`  տանիքից կախվելու միջոցով: Թե ինչն է 57-ամյա տղամարդուն դրդել նման քայլի, փորձեցինք պարզել վերջինիս հորեղբորոդուց` ԳԱՌՆԻԿԻՑ, ով մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց.
-Արամայիսը ամուսնացած էր, երեխաներ, թոռներ ունի, նորմալ ընտանիք: Ինքն էլ շատ անմիջական, խելոք մարդ էր, էն ոնց են ասում` ոչ մեկի հավին քշած ասած չկա, էդպիսի անձնավորություն էր: Զբաղվում էր գյուղատնտեսությամբ. իր սեփական տրակտորն ուներ:
Նրա նման քայլը շոկ էր բոլորիս համար: Ինքնասպանության ամենահավանական պատճառն այն է, որ ինքը հիվանդ է եղել: Արդեն շուրջ մեկ տարի էր, ինչ էդ հիվանդությամբ էր տառապում, պահի տակ դառնում էր անճանաչելի: Նրա տարօրինակ պահվածքը տեւում էր ընդամենը երեք րոպե, հետո նորից նույն մարդն էր դառնում: Ըստ մեզ, երեւի հենց այդ հիվանդության սրման պահին է ՙանջատվել՚ եւ չգիտակցելովª ինքնասպանություն գործել:
- Ձեր ասածներից կարելի է ենթադրել, որ Արամայիսը հոգեկան խնդիրներ ուներ:
- Ոչ թե հոգեկան խնդիրներ ուներ, այլ նրա մոտ պահի տակ ինչ-որ տարօրինակ պահվածքի փոփոխություններ էր նկատվում: Իհարկե, դա էլ իր բացատրությունն ունի, նա մի քանի տարի առաջ մեծ սթրես է ապրել: Որդին մի քանի տարի առաջ վթարի էր ենթարկվել, ասել էին, թե մահացել է, բայց հետո պարզվեց, որ չէր մահացել: Դա իր մեծ հետքը թողեց Արամայիսի վրա. վերջին մեկ տարվա ընթացքում եղբայրս լուսնոտությամբ էր տառապում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ