Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙ«ԱՄԵՆ ԻՆՉ ԳՈՎԱԶԴՎՈՒՄ Է, ԲԱՑԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻՑ»

Արխիվ 12-16

«ԱՄԵՆ ԻՆՉ ԳՈՎԱԶԴՎՈՒՄ Է, ԲԱՑԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻՑ»


Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Վերդիի «Տրուբադուր» օպերայի պրեմիերան: Առաջին անգամ այն բեմադրել է անվանի բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Նորայր Սարգսյանը (1989թ.): Ներկայացումը թատրոնի խաղացանկում ամենաերկարակյաց բեմադրություններից մեկն է եղել` գրեթե 6 տարի: 2000 թվականին հիշյալ ներկայացումը վերականգնել է ռեժիսորի դուստրը` Մարինա Սարգսյանը: Սակայն 4 տարի առաջ ինչ-ինչ պատճառներով ներկայացումը հանվեց խաղացանկից: Ինչեւէ, դա արդեն հոգ չէ, քանի որ ապրիլի 3-ից Վերդիի «Տրուբադուր» կրկին Օպերային թատրոնի խաղացանկում է: «Իրավունքի» հետ զրույցում ներկայացման այժմյան բեմադրիչ ՄԱՐԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց.
-Երբ 2000 թվականին այս ներկայացումը վերականգնեցի, այդ ժամանակ աշխատում էինք Օհան Դուրյանի հետ, բավականին երկար տարիներ ներկայացումը մնաց խաղացանկում: Հետո ներկայացման դեկորները, հագուստները սկսեցին հնանալ եւ այդ պատճառով մոտ 4 տարի ներկայացումը դադար առավ:

Հորս բեմադրած ներկայացման մեջ մեծ ու անվանի երգիչ-երգչուհիներ են երգել: Հագուստները, դեկորները, ամեն ինչ այնքան էին հնացել, որ մեր նկարիչն այնքան տանջվեց, մինչեւ դեկորները նորից վերակենդանացրեց: Ես շատ պայքարեցի, որ ներկայացումը նորից խաղացվի: Մեկ անգամ «Տրուբադուրը» համերգային տարբերակով ներկայացվեց, բայց դա ինձ համար անընդունելի էր, այն դեպքում, երբ գոյություն ունի ներկայացումը: Եվ այդպես թատրոնի տնօրինության կողմից որոշվեց ինչ-որ գումար հատկացնել, որ գոնե թեթեւակի վերականգնվեն դեկորները, որ ներկայացումը նորից կենդանանա եւ շարունակի իր ճանապարհն այս թատրոնում: Հասկանում եք, 88 թվականից մինչեւ հիմա այս ներկայացումը գոյություն ունի, խաղացվում է Օպերային թատրոնում:
- Այս օրերին, երբ թատրոնում թեժ իրավիճակ է տիրում տեղի է ունենում ներկայացման պրեմիերա:
- Ինձ թվում է` թատրոնի, հատկապես ստեղծագործական կազմի համար հատկապես դա շատ լավ նշան է, չէ՞ որ մարդիկ` այս դերասանները հերոսներ են, սրանք մեր ազգի արվեստագետներն են` հերոսները: Օպերային թատոնը բարձր արվեստ է: Օպերային թատրոնից բարձր ոչինչ այլեւս գոյություն չունի: Եթե համաշխարհային օպերային թատրոններում համարում են, որ օպերան  այն բարձունքն է, որի մեջ դաստիարակվում են ամբողջ սերունդներ, ու այն ունի մշակույթ, իսկ մշակույթը չափվում է օպերային արվեստով` ճյուղերից մեկն էլ հենց դա է:
- Ի՞նչ անենք, որ մեր հայ հասարակությանը ոչ թե ստիպելով բերենք Օպերային թատրոն, որ գան ու հորանջեն ամբողջ ընթացքում, այլ` իրենք ցանկանան գալ:
- Գիտեք, ինձ թվում է գովազդ է պետք անել, այսօր ամեն ինչ գովազդվում է, բացի օպերային թատրոնից: Եթե օպերային թատրոնը գովազդվի, մարդիկ կգան, կգան նաեւ երիտասարդները, կհասկանան, թե օպերան ինչ բան է, ինչ կուլտուրա է, ինչ արվեստ է, ինչ երաժշտություն է: Չէ՞ որ հնչում է Վերդիի հանճարեղ «Տրուբադուրը»: Աշխարհում իրեն հարգող ամեն օպերային թատրոն ունի Վերդիի 2 գործերը` «Տրավիատա» եւ «Տրուբադուր»: Սա պատիվ է բերում մեր ազգին:
- Իսկ Ձեր հաջորդ աշխատանքը ո՞րն է լինելու:
- Ես երազում եմ ուղղակի բեմադրել Պիետրո Մասկանիի «Կավալիերա Ռուստիկանա» օպերան: Արդեն 2 տարի իմ երազանքն է` անել այդ գործը, որն իր տեսակի մեջ ամեն ինչով նման է Վերդիին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ